Լրահոս
Օրվա լրահոսը

Մեքենաների ներմուծումը պակասել է, գները՝ նվազել. «Հայոց աշխարհ»

Հուլիս 10,2015 11:27

Այն բանից հետո, երբ Եվրասիական տնտեսական տարածքին Հայաստանի անդամագրման հեռանկարով պայմանավորված՝ շատ քաղաքացիներ սկսեցին դրսից մեքենա ներկրել, շուկան հայտնվեց լճացման մեջ։ Խախտվեց իրական առաջարկն ու պահանջարկը։ Մի բան, որ հետագայում հանգեցրեց նաեւ գների զգալի նվազման։

Ինչպես հայտնի է, ԵԱՏՄ կազմում Հայաստանը ստացավ արտոնյալ ժամկետ՝ տրանսպորտային միջոցների ներկրման ժամանակ կիրառվող մաքսատուրքերի առումով։ Այլ կերպ ասած, ներմուծումների համար դաշտը շարունակեց մնալ նույնը, ինչի հետեւանքով հասարակության մեջ ձեւավորված սպասումները, որ նոր տնտեսական տարածքին անդամագրվելուց հետո տրանսպորտային միջոցների գները կբարձրանան, չարդարացավ։

Դրա շնորհիվ չափից դուրս հագեցած շուկան տարեսկզբին ստիպված էր արձագանքել ստեղծված վիճակին։ Դա արտահայտվեց ինչպես մեքենաների ներմուծումների կրճատման, այնպես էլ գների նվազման տեսքով։

Պաշտոնական տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ներկրված տրանսպորտային միջոցների թիվը կրճատվել է գրեթե 57 տոկոսով։ Եթե 2014թ. առաջին վեց ամիսներին դրսից ներմուծվել էր ռեկորդային քանակությամբ՝ ավելի քան 25 հազար ավտոմեքենա, ապա այս տարի այն պակաս է 10,9 հազարից։

Ավտոմեքենաների ներմուծումը զգալիորեն զիջում է նաեւ 2012-2013թթ. մակարդակը։
Այս տարի արձանագրված ներմուծման կրճատման հարցում բացասական ազդեցություն է ունեցել ոչ միայն ներքին շուկայի հագեցվածությունը, այլեւ պահանջարկի անկումը։ Չնայած տրանսպորտային միջոցների գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ զգալիորեն նվազել են, այնուհանդերձ դա չի հանգեցրել պահանջարկի ավելացմանը։ Ընդհակառակը, ներքին շուկայում մեքենաների առք ու վաճառքի ծավալները նույնպես կրճատվել են։ Տարեսկզբի հինգ ամիսների տվյալներով, մեքենաների վաճառքը պակասել է գրեթե 11 տոկոսով։

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031