Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց երկնքի քաղաքականություն վարող Հայաստանում ինչո՞ւ են ավիատոմսերի գները այդքան բարձր. «Ժողովուրդ»

Հուլիս 10,2015 11:19

«Ժողովուրդ»-ն  ահազանգ  է  ստացել այն մասին, որ հատկապես այս ամառային սեզոնին մի շարք ուղղություններով ավիաչվերթների գները շեշտակի բարձրացել են։ Օրինակ՝ Երեւան-Բարսելոնա-Երեւան չվերթի  տոմսերը  800-900 դոլար արժեն, մինչդեռ այդ չվերթը Թբիլիսիից 350-400 դոլար է։

Արդեն մի քանի օր է՝ փորձում ենք պարզել, թե ինչպես է այդպես ստացվել. բաց երկնքի քաղաքականություն վարող Հայաստանում ինչո՞ւ են ավիատոմսերի գները այդքան բարձր։ Ո՞վ է վերահսկում ոլորտը, եւ ովքե՞ր են պատասխանատուները։

ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության լրատվության բաժնից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ ավիատոմսերի գներն իրենց ֆունկցիայի մեջ չեն մտնում, ու իրենք որեւէ բան չեն կարող այդ մասով ասել։

Փորձեցինք ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից պարզել՝ ինչո՞վ է զբաղված Արտակ Շաբոյանը (բաջանաղի հետ ՀԷՑ-ից ստացող միլիոնավոր պայմանագրերի գործարքներից ազատ ժամանակ): ՏՄՊՊՀ նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը հայտնեց. «Նախ՝ տեղեկացնենք, որ տարբեր երկրներում գործող ավիափոխադրումների սակագների ուղղակի համեմատությունը մեթոդաբանորեն ճիշտ չէ, քանի որ ավիատոմսերի արժեքի ձեւավորման գնային տարրերը բազմաթիվ են, եւ դրանք տարբեր երկրներում համադրելի չեն»:

Անի ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031