Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ. «Այս պահին իշխանափոխության կոչերն արդիական չեն». «Հայոց աշխարհ»

Հուլիս 10,2015 11:13

«Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը որեւէ առնչություն չունի «Ո՛չ թալանին» նախաձեռնության հետ»,- մեզ հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ ԱՐԹՈՒՐ ՔՈՉԱՐՅԱՆԸ

   -Արթուր, ի՞նչ պատճառով է «Ոչ թալանին» նախաձեռնությունը հրաժարվել մասնակցել հանրահավաքին, ի վերջո հայտարարվել էր, որ այն սակագնի թանկացման դեմ է լինելու:

-Մենք այս պայքարին այլ մոտեցում ունենք եւ մեր ռազմավարությունն ենք մշակել հետագա քայլերն անելու համար: Հանրահավաքի կազմակերպիչների հետ խոսելուց հետո հասկացանք, որ մեր նպատակներն ու օրակարգերը տարբեր են, ուստի որոշեցինք առանձին շարունակել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարը:

Բայց դա չի նշանակում, թե հասարակությունը պառակտվել է: Ես միշտ ասել եմ եւ հիմա էլ պնդում եմ, որ հասարակության, պայքարող ժողովրդի մեջ որեւէ պառակտում չկա, որքան էլ որոշ ուժեր փորձեցին մարդկանց տարբեր բանակների բաժանել: Պարզապես ցուցարարները պայքարի իրենց պատկերացումներն ունեն, որն առավել արդյունավետ են համարում, եւ փորձում են այդ կերպ իրենց բողոքն արտահայտել, այդ կերպ հասնել գլխավոր նպատակին:

Ես դրան բացասաբար չեմ վերաբերվում: Կարծում եմ՝ որքան շատ լինեն պայքարի ճակատները, այնքան հարցերն ավելի արդյունավետորեն կլուծվեն, քանի որ ճնշման ազդեցությունը մի քանի տեղից կլինի:

   -Հանրահավաքի կազմակերպիչներից մեկն էլ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանն էր, որը Բաղրամյան պողոտայում նախագահի հրաժարականի կոչեր էր անում: Փաստորեն նա ոչ միայն սակագնի թանկացման դեմ պայքարի իր տեսլականն ունի, այլեւ հավաքն այլ ուղղությամբ տանելու: Արդյոք այդ հանգամանքը ե՞ւս ձեզ զերծ չի պահել նոր նախաձեռնության կողքին լինելուց:

-Այս պահին իշխանափոխության կոչերն արդիական չեն, մենք այդ ուղղությամբ պայքարը տանելու անհրաժեշտություն չենք տեսնում։ Մեր հավաքների ժամանակ, ճիշտ է, ոչ հարթակից, բայց հասարակության միջից արվել են քաղաքական պայքարի կոչեր: Դա ժողովրդի իրավունքն է, բայց մենք ամեն ինչ արեցինք պայքարն այդ ուղղությամբ չտանելու համար: Եվ այսօր էլ նույն դիրքորոշումն ունենք:

Ես, իհարկե, չգիտեմ, թե իրականում ինչ նպատակներ ունեն պայքարի երկրորդ ճակատ բացածները, բայց դեռ չշտապենք հետեւություններ անել:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031