«Ոչ թալանին» քաղաքացիական շարժումն այլեւս կարելի է համարել անցյալ, բայց ոչ այն պատճառով, որ էլէներգիայի սակագնի խնդիրը լուծվել է, այլ այն պատճառով, որ քաղաքացիական նախաձեռնությունը թեւակոխել է քաղաքականի վերածվելու փուլ։ Ի դեպ, պետք է արձանագրենք, որ «Ոչ թւսլանին» միանշանակ դասվելու է հաջողված նախաձեռնությունների շարքում։
Արդյոք հնարավոր կլինի այս նախաձեռնության հենքի վրա քաղաքական միավոր ձեւավորել, թե դրանում ընդգրկված ակտիվիստները կհամալրեն արդեն իսկ գործող քաղաքական ուժերի շարքերը։ Այս հարցի պատասխանը կտա ժամանակը։
Ներկա՝ քաղաքական ուղու փնտրտուքի այս փուլում, արդեն իսկ տեսանելի է, որ նախաձեռնության ակտիվիստներից մի քանիսը Հայաստանի քաղաքական երկնակամարում հաստատվելու կոնկրետ մարտավարություն են ընտրել։ Հաշվի առնելով, որ մեր նպատակը կոնկրետ անձերի քայլերը գնահատելը չէ, այլ երեւույթն առավել հասկանալի դարձնելը, ուստի անուններ տալուց զերծ կմնանք եւ կփորձենք խնդիրը ներկայացնել ընդհանրական։
Փաստորեն, այն պահից, երբ նախաձեռնության անդամները սկսեցին բաց խոսել իրենց գործունեությունը քաղաքական հարթակ տեղափոխելու մասին, նրանք զուգահեռ սկսեցին անուղղակի թիրախավորել Հայաստանի քաղաքական դաշտի ժողովրդականություն կամ, այսպես կոչված, վստահություն ներշնչող գործիչներին, որոնք, ի դեպ, Բաղրամյան պողոտայի նստացույցի օրերին եղել են ակտիվիստների կողքին։ Բնականաբար, թիրախավորումը անվանական չէ, այլ տարբեր տեսակի հայտարարություններով եւ կոչերով։ Ընդհանուր միտումն այն է, որ ընդդիմադիր գործիչներին հասցեագրված ինչ-որ ոչ իրատեսական առաջարկ են հնչեցնում, որը մասսաների համար հաճելի է հնչում, եւ հեղինակին բնորոշում է որպես ընդդիմադիր։ Բայց առաջարկն ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից կա՛մ չի ընդունվում, կա՛մ մնում է անարձագանք, ինչն ի սկզբանե կանխատեսելի էր, արդյունքում նրանք վարկաբեկվում են, քանի որ երիտասարդների «լավ» առաջարկին չարձագանքեցին։ Իհարկե, այս բանաձեւը շատ կարճատեւ կյանք է ունենում, եւ սովորաբար ժամանակը ամեն ինչ դնում է իր տեղը, սակայն մեր նյութի թեման ոչ թե այդ գործիչներն են, այլ նրանց թիրախավորած ակտիվիստները։
Վերջիններս փորձելով ինքնահաստատվել արդեն իսկ կայացած եւ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչների հաշվին՝ իրենք իրենց դատապարտում են ձախողման
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում