Երեկ ահազանգեր տարածվեցին, որ նախորդ օրը ոստիկանները անհասկանալի ու անիրական պատմություններով այցելել են Բաղրամյանից ամսի 23-ին բաժիններ տարված շուրջ հարյուր ակտիվիստների բնակարաններ։
Այս այցերով ոստիկանությունը ցանկանում է քաղաքացիներին զզվեցնել այն աստիճան, որ վերջիններս ասեն «դուք էլ, ձեզ պատժելն էլ», եւ հետեւողական դատական պայքար չտանեն։ Այլ կերպ ասած՝ նախընտրեն, որ իրենք հանցանք կատարած ոստիկաններին հանգիստ թողնեն, որ թաղայինն էլ իրենց հանգիստ թողնի։
Այս տեսանկյունից կարեւոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի շատ խիստ արձագանքի իր տուն այցելած ոստիկանին։ Պահանջի վերջինիս փաստաթղթերը, այցելության հիմքերը եւ, ամենակարևորը՝ տեսախցիկով նկարահանի այդ ամենը։ Հավատացեք, եթե բնակարաններ անհարկի այցելող ոստիկանը իմանա, որ ինքն ու իր այցելության հիմքում ընկած պատմությունները տեսանկարահանվելու են ու բեռնվելու համացանց, ապա, ամենայն հավանականությամբ, երբեք չի այցելի այդ ակտիվիստին։
Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում