Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի ելույթն ու Պուտինի մեկ բառի կշիռը. «Ժամանակ»

Հուլիս 10,2015 10:16

Երեկ ելույթ ունենալով ԵԱՏՄ-ի, Շանհայյան համագործակցության կազմակերպության և ԲՐԻԿՍ-ի համատեղ գագաթնաժողովին, որը տեղի է ունեցել Ռուսաստանի Ուֆա քաղաքում, Սերժ Սարգսյանը խոսել է խոշոր ծրագրեր իրականացնելու անհրաժեշտության մասին՝ Հայաստանի մասով նշելով, որ այդպիսին կարող է լինել Իրան-Հայաստան երկաթուղին, որը թույլ կտա ԵԱՏՄ երկրներին դուրս գալ մինչև Հնդկական օվկիանոս: Սերժ Սարգսյանը խոսել է այդ կոնտեքստում ԵԱՏՄ-ի և Չինաստանի Նոր մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու համադրման մասին: Այս ամենն, իհարկե, գեղեցիկ է հնչում, գայթակղիչ, բայց երբ հնչում է մի մարդու շուրթերից, որը կարող էր, ասենք, չորս տարի բանակցել Եվրամիության հետ Ասոցացման և Խորը ու համապարփակ առևտրի մասին համաձայնագրի շուրջ, ավարտել բանակցություններն ու ստորագրումից մի քանի շաբաթ առաջ հայտարարել 180 աստիճանով այլ կուրս ընտրելու և ԵԱՏՄ մտնելու մասին, ապա գեղեցկությունն ու գայթակղիչ լինելը, մեղմ ասած, փոխարինվում է զավեշտալիությամբ:

Իրավիճակը մի փոքր այլ կլիներ, եթե Սերժ Սարգսյանը հրապարակավ կարողանար որևէ ծանրակշիռ քաղաքական բացատրություն տալ իր այդ քայլին, սակայն դա էլ չի եղել: Իհարկե, առանց այդ բացատրության էլ ամեն ինչ պարզ է, և բոլորը հասկանում են, որ նա չափազանց ծանր վիճակում է գտնվել և ստիպված է եղել տեղի տալ ռուսական շանտաժին, սպառնալիքներին, որոնք իրականացվել են նաև Հայաստանի, այսպես կոչված, ոչ իշխանական բևեռի միջոցով, նաև այդ բևեռի միջոցով է Հայաստանին պարտադրվել 180 աստիճանի շեղումը: Այս ամենը հասկանալի է, հատկապես ուկրաինական իրադարձությունների ֆոնին, և եթե նույնիսկ վիճելու թեմա է, թե ինչքանով էր Ռուսաստանը պատրաստ և ունակ այստեղ էլ սանձազերծել նույնը, այնուհանդերձ կան հանգամանքներ, որոնք խոսուն են:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031