Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառը իր նշանավոր զավակների բարի արդյունքով

Հուլիս 10,2015 12:30

«Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծառը՝
լավ պտուղ…»: Մատթեոսի Ավետարան, գլուխ 7:18:

«Երանելի երկիր… Սպիտակ» ժողովածուն ճանաչեցնում է Սպիտակի շրջանի թե բնության, թե ծիսական- տոնական ավանդներին, թե խոհանոցին, թե տնտեսությանը, թե արհեստներին ու մշակույթին: Շրջանի 200 տարիների պատմությունն է այստեղ, 21 գյուղերի տաղանդավոր մարդկանց կենսագրականները, նրանց գործերի եւ օրինակելի հաղթանակների հակիրճ պատմությունները:

Մեծ երկրաշարժից հետո երանելի երկի՞ր: Գաղտնիքն այն է, որ ճանաչողական նպատակով կազմված այս գիրքը աշխատասիրված է որդու հավատարմությամբ եւ բանաստեղծի սրտով, կենդանի հույս ու ապրելու քաջալերանք ներշնչելու նպատակով:
Աստված օրհնի հեղինակին` «Լուսարձակ» թերթի խմբագիր Ֆահրադ Ափուջանյանին, եւ մենք եւս օրհնենք, քանի որ լավ է մեզ համար ամեն բարի գործ ժամանակին արժեքավորել, որպեսզի բարի ծառի բարի պտուղները քաջալերեն այսօրվա եւ եկող սերունդներին, որ լինեն մեր երեւելիների նման, եւ Աստծով հնարավոր է, ավելին էլ կարողանան լինել:
Այս գրքով ես ավելի սիրեցի մեր շրջանն ու մեր գյուղը` համազգային համ ու հոտ ունեցող Խնկո Ապերով, համազգային պտղաբեր թարգմանիչ Համբարձում Մազմանյանով, միջազգային ճանաչում ունեցող հանճարեղ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանով, աշխարհ հաղթող բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանով, գեներալներով եւ շրջանի անունը փառավորող նշանակիր այլ անհատներով: Մաղթում եմ, ձեզ եւ մեզ` Քրիստոսի ամենայն բարին` խաչը, որ արմատն ու հենքն է բոլոր բարի հաղթանակների: Որովհետեւ խաչակրության նեղությամբ տարած հաղթանակներն են միշտ էլ ամենից քաղցրը, հիշատակելին եւ օգտակարը եղել:

ՄԱՔՍԻՄ ՈՍԿԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031