Սերբիայում այսօր մեկնարկած «Ոսկե ձեռնոց» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները հաջող են մեկնարկել:
Այսօր ռինգ մտած մեր չորս երիտասարդ բռնցքամարտիկներից երեքը, բացի 49 կգ քաշային Արսեն Աբգարյանից, հաղթահարել են առաջին փուլը: Աղջիկների պայքարում Անի Հովսեփյանից (նկարում) ընդամենը 15 վայրկյան է պահանջվել նոկաուտով հաղթելու համար: Հաղթանակով է մեկնարկել նաեւ աշխարհի երիտասարդների չեմպիոնուհի, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը: Հաջորդ փուլ անցել է նաեւ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ