Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի տան դարպասներին գոմաղբ է լցրել ու մինչեւ վաղը կեսօր հացադուլ հայտարարել

Հուլիս 09,2015 22:50

«Պայքարի այլ մեթոդ չգիտեմ, հնարավոր է՝ վաղը կեսօրին  հայտարարեմ, որ անզոր եմ, գողական օրենքներով առաջնորդվող այս իշխանության դեմ ու հերթական իմ պարտությունն արձանագրեմ գնամ»,- Aravot.am-ին ասաց Վարդգես Գասպարին:

Նա հացադուլով իր բողոքն է արտահայտում նախօրեին իր տան դիմաց անհայտ անձանց կողմից գոմաղբ թողնելու համար ու պնդում է, որ գոմաղբ թափելը իշխանությունների ձեռագիրն է. «Եթե նույնիսկ կարծիքս չեմ կարող արտահայտել, ապա ինձ թվում է անելիք չունեմ, ապրելու բան չունեմ: Ընդհանրապես, եթե իմ իրավունքը չեմ կարողանում արտահայտել կամ պետք է հացադուլ անեմ կամ՝ մեռնեմ:

Gaspari_

Իմ տան առջեւ գոմաղբ են լցրել, սա նշանակում է, որ չարտահայտեմ էլի բողոքս:

Սա իշխանության ուղղորդած սխեմային չենթարկվելու խնդիր է: Իմ արտահայտվելու իրավունքն է խախտված»:

Մեր հարցին՝ Հայաստանում հացադուլին լուրջ վերաբերո՞ւմ են ու արդյոք հացադուլը պայքարի աշխատող մեթոդ է, նա պատասխանեց. «Աշխատող, թե չաշխատող է դա այլ խնդիր: Եթե ոչ հացադուլ, ապա ինչ: Երեկ առավոտյան այդ գոմաղբը, որ լցրել էին տանս դիմաց, բերեցի ու Սերժ Սարգսյանի տան դարպասների վրա լցրեցի, գնացի մի մասնաբաժին էլ բերեցի, որ լցնեմ, ոստիկանները բերման ենթարկեցին: Բայց լուծումն այդպես էի տեսնում, որ գոմաղբն ուղարկեմ Սերժի տան դիմաց: Ես այլ բան չեմ կարող անել, երբ իշխանությունն աշխատում է հանցագործ աշխարհի կանոններով, գողական աշխարհի օրենքներով ու քնած ժամանակ՝ գիշերը, բերում են գոմաղբ են լցնում, իրենց դեմքով չեն ներկայանում:

Իշխանության ձեռագիրն է գոմաղբ լցնելը, թող իշխանությունը ներկայացնի, եթե իր քրեական տարրերն ու քաղաքացիական համազգեստով մարդիկ չեն արել, որոնք տարբեր միջոցառումներ խաթարում են, ապա ո՞վքեր են արել: Դրանք քրեական հեղինակություններ չե՞ն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Бог says:

    Серж КГБ Шник Аз ССР

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031