ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ պարզաբանելով շարժական լուսանկարող-արագաչափ սարքեր կիրառելու մասին տեղեկատվությունը:
«Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որ հուլիսի 12-ին հանրապետությունում առաջին անգամ կիրառվելու են շարժական լուսանկարող-արագաչափ սարքեր, ինչը տարատեսակ մեկնաբանությունների ու թյուր եզրակացությունների տեղիք է տվել:
Հայտնում ենք, որ հենց Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնին ու հատկապես այդ միջոցառման շրջանակներում շարժական արագաչափերի կիրառումը պայմանավորված է նրանով, որ ավանդաբար սպասվում է տրանսպորտային միջոցների մեծ հոսք դեպի հանգստյան գոտիներ: ճանապարհային ոստիկանությունն ուժեղացնելու է հսկողությունը այդ ճանապարհներին, իսկ շարժական արագաչափ սարքերը կիրառվելու են բացառապես ամենածանրաբեռնված ու վթարավտանգ՝ Երևան-Սևան ու Սևան- Երևան ուղղություններում:
Նպատակը մեկն է՝ կանխել սահմանված արագության գերազանցման փորձերը, թույլ չտալ, որ տոնը խաթարվի անցանկալի, առավել ևս՝ ողբերգական պատահարներով:
Կարդացեք նաև
Երթևեկության մասնակիցներին կրկին կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, ձեռնպահ մնալ ավտոմեքենան ալկոհոլ օգտագործած վիճակում վարելուց ու չգերազանցել սահմանված արագությունը»,- ասվում է Ահարոնյանի հայտարարությունում:
ինչքա՞ն կարելի է խախտել Մարդու Իրավունքների Եվրոպական կոնվենցիան ու Վենետիկի Հանձնաժողովի դռնափակ նիստի բանավոր արձանագրությունները