Դավիթ Սանասարյանը, ով երկուշաբթի օրը Ազատության հրապարակում հացադուլ էր հայտարարել` բողոքելով էլեկտրաէներգիայի թանկացման շարժմանը հանրության պասիվության դեմ, այսօր Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ դադարացնում է հացադուլը:
«Հրապարակներն ու փողոցներն ազատ չենք թողնելու, մեր իներտ կեցվածքով չենք պատասխանելու իշխանությունների անարդարություններով, պայքարելու ենք, որ այդ մարդիկ լքեն իրենց պաշտոնները»:
Հացադուլը դադարեցնելու հորդորով նրան հանրահավաքի ժամանակ դիմեց նաեւ Անահիտ Բախշյանը:
Նախաձեռնող խմբի անդամ Նարեկ Այվազյանն էլ հայտարարեց, որ հաջորդ հանրահավաքը կկայանա եկող շաբաթվա վերջում: Լրացուցիչ կիրազեկեն: Խոստացան, որ հաջորդ հանրահավաքում կոնկրետ մարդկանց անուններ կհնչեցնեն, կոնկրետ պատիժներ կպահանջեն:
Կարդացեք նաև
Հաջորդ հանրահավաքին, նախաձեռնողներն ակնկալում են, որ նաեւ քաղաքապետարանից երթ անցկացնելու թույլտվություն կստանան:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ