Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքի ժամանակ հավաքի նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը կրկին հիշեցրեց իշխանությանն ուղղված երեք պահանջները` չեղյալ համարել էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնելու հակասոցիալական որոշումը, սակագինը իջեցնելու միտում վերանայել այն եւ պատժել հունիսի 23-ին լրագրողների եւ խաղաղ բողոքավորների դեմ ուժ կիրառած ոստիկաններին եւ անօրինական հրաման տվողներին:
«Համաձա՞յն եք», -հարցրեց Սանասարյանը: Շատերը բղավեցին` այո: Մեկն ասաց` համաձայն չեմ, դուք ժամանակ եք տալիս այս օկուպանտներին, իրականացնելու իրենց ստոր ծրագրերը: «Սա Ազատության հրապարակն է եւ դուք կարող եք ասել ինչ ուզում եք», արձագանքեց Դավիթ Սանասարյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ