Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրազի ստեղծագործության նոր մեկնություն Ազատության հրապարակում

Հուլիս 09,2015 20:50

Ազատության հրապարակում խոսքի իրավունք են ստանում բոլոր ցանկացողները: ՀՀ քաղաքացի Վարդգես Վարդանյանը կամեցավ Հովհաննես Շիրազից մի բանաստեղծություն կարդալ եւ սկսեց. «Ծնվել եմ Կամոյի տարածաշրջանի Նորադուզ գյուղում, ապրում եմ Էրեբունիում: Ունեմ 3 երեխա, ութ թոռ, երկու ծոռ, 54 հազար թոշակ եմ ստանում»:

Հավաքի նախաձեռնողները նրան հորդորեցին արտասանել ու նա ասաց, որ Շիրազի այս գործը վերաբերում է բոլոր ժամանակների ղեկավարներին:

«Հին աշխարհը չեմ տեսել

Ու ոչ մի բան չեմ հիշում,

Ու չեմ նրան երազել Իմ հուշերի մշուշում։

Բայց երբ նայում եմ խաղաղ Մորս դեմքի դալուկին,

Ինձ թվում է, թե մի պաղ Վիշտ է եղել կյանքը հին Տեսնում եմ ժողովրդի դեմքերը: Շնորհակալություն»:

Ասմունքի ողջ ընթացքում Վարդգես Վարդանյանի թիկունքում էր «Ոչ թալանին» պաստառը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031