Ազատության հրապարակում վերջապես մեկնարկեց ժամը 19.00-ին հրավիրված հանրահավաքը`ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: Նախաձեռնող խմբի տղաներից մեկի`«Մենք ենք տերը մեր երկրի» բացականչությանը ընդամենը մի քանի հոգի ծափահարեց:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարներին զգուշացրեց, որ հանրահավաքը անօրինական է, քան որ չի համապատասխանում հավաքների ազատության մսին օրենքի պահանջին: Բայց, քանի որ փակ հավաքը տարածքում է, իրենք չեն խոչընդոտի: Նա հորդորեց մնալ այս տարածքում:
Համակարգող խմբի անդամ Գագիկ Եղիազարյանն իր ելույթում ասաց, որ այս պայքարը քաղաքական պատճառ ունի`գործող ռեժիմի թալանչի ու անպատասխանատու վարքագիծը: Մինչեւ հիմա պայքարը գնացել է ոչ թե պատճառի այլ հետեւանքների դեմ ու դրա համար արդյունքներ չեն եղել ու հորդորեց սկսել պայքարը ռեժիմի դեմ`«Ոչ թալանչիներին»: Նա կոչ արեց`նաիրիտցիներով, տաքսիստներով եւ իշխանությունից դժգոհ այլ խմբերով հավաքվել ու համատեղ մեկ անգամ պայքարել: Առաջարկը ընդունվեց ծափերով ու համաձայնության բացականչություններով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱԱԾ պետի նախկին տեղակալ, ՍԴՀԿ-ի նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԲՀԿ-ին անդամագրվելուն: Ինչպես եւ սպասելի էր, նախկին պաշտոնյան Գագիկ Ծառուկյանի գովքն արեց` ասելով. «Ես ինչու եմ գնահատում Գագիկ Ծառուկյանին: Այս մարդն ամեն ինչ ունի կյանքում, հարուստ մարդ է ինքը եւ իմանալով` ում հետ գործ ունի, այդ ամեն ինչը մի կողմ դրած՝ եկել կանգնել է ժողովրդի կողքին: Հիմա որոշում են, թե ոնց պախարակեն, ոնց հերն անիծեն Գագիկ Ծառուկյանի, որովհետեւ համարձակվել է դեմ գնալ»:
😀 😀 😀