Քիչ հետո Ազատության հրապարակում պետք է մեկնարկի էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող նոր նախաձեռնող խմբի հրավիրած հանրահավաքը: Ոստիկանները բավական լավ նախապատրաստվել են. ոստիկանական ուժերը կենտրոնացած են Օպերայի ողջ տարածքում:
Այս պահին Ազատության հրապարակն այդքան էլ մարդաշատ չէ: Այստեղ են Անդրիաս Ղուկասյանը, նոր նախաձեռնող խմբի անդամները եւ հազիվ երկու տասնյակ քաղաքացիներ:
Կարդացեք նաև
Նախաձեռնող խմբի անդամներից Նարեկ Այվազյանն Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ իրենք քննարկել են եւ արդեն իսկ ունեն հետագա քայլերի ծրագիր: Հանրահավաքի ժամանակ կբարձրաձայնվեն իրենց պատկերացումները:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ