Հանրային խորհուրդը հուլիսի 9-ին 4 ոլորտային ենթահանձնաժողովների մասնակցությամբ հանրային քննարկում էր կազմակերպել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հին ուղեւորային համալիրը՝ կլոր շենքը, վերափոխելու՝ Կոնցեսիոների ներկայացրած առաջարկի վերաբերյալ:
Քննարկմանը ներկա էր նաեւ «Արմենիա օդանավակայաններ» ՓԲԲ ենթակառուցվածքների մենեջեր, ճարտարապետ Լուկաս Պերես Մոնսալը: Նա ասաց, որ քաղավիացիայի վարչության կողմից ընկերությանը առաջարկ է եղել, թե ինչպես կարելի է ընդլայնել օդանավակայանը: Լուկաս Պերես Մոնսալը նշեց, որ այս պահին ուսումնասիրում են տարբերակները՝ ինչպես ընդլայնել օդանավակայանը:
«Այնպես չէ, որ մենք չենք արժեւորում հին համալիրի արժեքը, դա հասկանում ենք: Բայց փորձագետների կարծիքով, մի կողմ թողնելով հուշահամալիրը, չենք կարող շենքը կիրառել որպես ժամանակակից պայմաններին համապատասխանող շենք: Քանի որ ինչպես արդեն նշվեց հանդիպման ժամանակ հենց սկզբից արդեն որոշվել էր համալիր կառուցվել, հենց նույն պատճառով»,- ասաց նա:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ