Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնդեցիների հետ պայմանագրերի կնքումը՝ օգոստոսին կսկսվի

Հուլիս 09,2015 18:00

Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարը հերթական անգամ հանդիպել է Երևանի Կոնդ թաղամասի բնակիչների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ վարչապետի խորհրդական Հայկ Դավթյանը և «Դվին» հյուրանոցի հարևանությամբ կոնդեցիների շենքի շինարարությունն իրականացնող «Ի-ԷՄ-Էս» կազմակերպության ներկայացուցիչը:

Հանդիպման ընթացքում կոնդեցիներին ներկայացվել է այս փուլում իրականացվելիք քայլերի ժամանակացույցը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել օգոստոսի 1-ից սկսել բնակիչների հետ պայմանագրերի կնքման գործընթացը:

Իրականացվող քայլերի վերաբերյալ բնակիչների լիարժեք իրազեկվածությունն ապահովելու համար քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն առաջարկել է նման մի քննարկում էլ ունենալ հուլիսի վերջին՝ հանձնարարելով քաղշիննախարարության պատասխանատուներին՝ հետևել կոնդեցիների բնակապահովման ծրագրի գործընթացին:

Հիշեցնենք` Կոնդի հարյուրից ավելի բնակիչների տները թաղամասի վերակառուցման համատեքստում 2007 թվականին ճանաչվել էր պետական գերակա շահ, տարածքը վաճառվել էր, սակայն նրանց բնակարանային հարցը չէր լուծվել: Եվ միայն 2014 թվականին ՀՀ նախագահի՝ ՀՀ կառավարությանը տրված հանձնարարականից հետո մշակվեցին խնդրի լուծման մեխանիզմները: ՀՀ վարչապետի մոտ կայացած բազմաթիվ քննարկումների և կոնդեցիների հետ՝ նախարար Նարեկ Սարգսյանի հետ քննարկումների արդյունքում որոշվեց, որ կիսակառույցի շինարարությունն իրականացվելու է՝ «Ի-ԷՄ-Էս» կազմակերպության ֆինանսավորմամբ: Մարտ ամսին սկսված շենքի շինարարությունն արդեն բավական առաջ է գնացել: Գործընթացը համակարգում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031