Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրասիական երիտասարդական խորհրդարանի ներկայացուցիչ Անդրանիկ Նիկողոսյանին մեղադրում են բռնաբարության մեջ (ֆոտոշարք)

Հուլիս 09,2015 17:44

Հայտնի հասարակական գործիչ, Եվրասիական երիտասարդական խորհրդարանի ներկայացուցիչ Անդրանիկ Նիկողոսյանը դաժանորեն ծեծի է ենթարկել եւ փորձել է բռնաբարել իր ծանոթին: Այս գործը տուժածի դիմումի հիման վրա այժմ քննում է Ռուսաստանի ոստիկանությունը: Այս մասին, ըստ «Национальные интересы»-ի, գրել է հատնի բլոգեր 100 ЖЖ Gmichailov-ը:

Հաղորդվում է, որ Անդրանիկ Նիկողոսյանը իր ծանոթին հրավիրել է Մոսկվայի իր բնակարան: Ոչինչ չկասկածող կինը ընդունել է հրավերը, սակայն, հանկարծ խմբակային սեքսի հրավեր է ստացել, որն ինքը մերժել է:

Մերժում ստացած Նիկողոսյանը հարձակվել է կնոջ վրա եւ սկսել է ծեծել: Կինը ոստիկանության ներկայացրած հայտարարությունում նշել է, որ Նիկողոսյանը նաեւ փորձել է իրեն բռնաբարել, սակայն սեռական խնդիրների պատճառով չի կարողացել: Այդպիսի ձախողումը Նիկողոսյանին ավելի է կատաղեցրել եւ ծեծը շարունակվել է ավելի դաժան ձեւով. մասնակցել են նաեւ Նիկողոսյանի վարորդը եւ Էդգար անունով մի երիտասարդ:

Բացի այդ, Անդրանիկ Նիկողոսյանը սպառնացել է սպանել այդ կնոջը եւ վերջինիս խնդրանքներին, թե դա պետք է շուտ անել, ծաղրանքով ասել է, որ սա դեռ սկիզբն է: Երբ կինը կորցրել է գիտակցությունը, Նիկողոսյանը որոշել է գործը մինչեւ վերջ չանել եւ թույլ է տվել Էդգարին նրան դուրս տանել փողոց: Այնտեղ Էդգարը շարունակել է ծեծել կնոջը, բայց դա նկատել են անցորդները, որոնցից նա փախել է: Անցորդները տուժածի համար շտապօգնություն են կանչել եւ տեղափոխել են հիվանդանոց:

Հայտարարությունում, տուժած կինը նշել է, որ ոստիկանություն դիմել է միայն 1 ամիս անց, քանի որ սպառնալիքներ է ստացել իրեն ծեծողներից եւ վախեցել է իր կյանքի համար:

Tujac

Dimum 1 Dimum 2 Dimum 3 Dimum 4

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Atshak says:

    ինչ խղճուկ վիճակի մեջ են լիբեռաստները… 😀 😀
    մահամերձ սովետի հոտ ա գալիս վրաններից

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031