Լրահոս
Օրվա լրահոսը

Շահեն Պետրոսյան. «Ավստրիական ավիաուղիներից ատկատներ էին պահանջում թռիչքները թույլ տալու համար»

Հուլիս 09,2015 18:15

«Ատկատներ» էին պահանջում Ավստրիական ավիաուղիներից թռիչքները թույլ տալու համար»,-«Ինչու՞ են ավիաընկերությունները հեռանում Հայաստանից» թեմայով քննարկմանը «Մեդիա կենտրոնում» հայտարարեց ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը: Ըստ նրա` այդ երևույթի պատճառները թե՛ քաղաքական են, թե՛ տնտեսական: Նա մանրամասնեց. «Հայաստանը հիմա վասալային վիճակում է, և ամբողջ շուկան տրվել է Ռուսաստանին: Բաց երկնքի քաղաքականություն կոչեցյալը բլեֆ է. նման բան գոյություն չունի: Մեր երկինքը երբևէ փակ չի եղել, միակ փակ ժամանակը եղել է մինչև 1995-ը, երբ Թուրքիան միակողմանի շրջափակման էր ենթարկել ՀՀ ավիատարածքը»:

Պարոն Պետրոսյանը մտահոգություն հայտնեց, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը վերածվել Բուրկինա Ֆասոոյի մակարդակի երկրի:  Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը նկատեց, որ խնդիրը շարունակում է մնալ քաղաքական. «10 հազար դրամի օդի հարկը կարող էին հանել, եթե ազատականացնելու հարց կար: Դա քաղաքական կամքի խնդիր է: Վրաստանի բաց օդի քաղաքականությունը բարձր արդյունքներ է տվել: 2005-ին նրանք սկսեցին ու 2011-ին հոսքը կրկնապատկվեց»:

Մյուս կողմից Արմեն Գրիգորյանը կարծում է, որ եթե սկսեն բարենպաստ  պայմաններ ստեղծել, ավիաընկերությունները հերթ են կանգնելու»: Հարցին` արդյոք միտումնավո՞ր ստեղծվեց այնպիսի իրավիճակ, որ ՀՀ-ից տարբեր ավիաընկերություններ հեռանան, որպեսզի մենաշնորհային դաշտ ստեղծվի ռուսական ավիաընկերությունների համար, պարոն Պետրոսյանը պատասխանեց. «Այս իշխանությունները դրածոներ են: Նժդեհի մասունքները գերեզմանում հիմա շուռ են եկել:  Աերոֆլոտն ուղղակի օգտվեց բաց երկնքի քաղաքականությունից և սկսեց այն, որ ռուսական բոլոր ընկերությունները սկսեցին դեմպինգային քաղաքականությունը և դուրս մղեցին եվրոպականներին:  «էյր Արմենիան» անմիջապես սնանկացավ, քանի որ չդիմացավ այդ դեմպինգային քաղաքականությանը, որ տանում էին ռուսական ընկերությունները, ու հիմա «Էյր Արմենիան» մեծ պարտքերի տակ է: Ինչ վերաբերում է չեխական ավիաընկերության հրաժարումին, ապա դա ունի քաղաքական նշանակություն»:

Երկու բանախոսներն էլ կարծում են, որ ազգային ավիափոխադրող ունենալու համար ՀՀ-ն շանսեր ունի, սակայն դա քաղաքական կամքի հարց է:

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Atshak says:

    կատարյալ հերյուրանք է:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031