Մեծարգո պարոն Գերման Ստերլիգով
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահության անունից սիրով հայտնում եմ, որ բացառիկ հիացմունքի և հպարտության պահեր ապրեցինք `տեղեկանալով Ձեր գլխավորությամբ Ստերլիգով Ընտանիքի Արցախ տեղափոխվելու և բնակություն հաստատելու լուրը:
Համոզված ենք, որ Ձեր երկարամյա գործունեության փորձը և վաստակը՝ որպես հայտնի քաղաքական, հասարակական գործչի, բարերարի և գործարարի ,այժմ կներդնեք Արցախ երկրում, որն իր էությամբ Եվրոպայի համար հանդիսանում է քրիստոնության անառիկ Ամրոց, իսկ բանկչությունն էլ՝ ազգային վեհ նպատակներ կերտող և դրնաց գոյության ու զարգացման համար անվտանգության պայմաններ ապահովող:
Մեզ համար առանձնակի հպարտություն է հանդիսանում այն հանգամանքը, որ Արցքախ մշտական բնակություն հաստատելու որոշում է կայացրել մի ընտանիք, որի ղեկավարը երկար տարիներ միջազգային մամուլով միշտ արտահայտվել է արդարության վերականգման օգտին, բարձրաձայնել է Հայ Ժողովրդի հանդեպ իրականցրած հանցագործույունների մասին, խիստ դատապարտել ներկայիս թուրքական կառավարություն հակահայ կեցվածքը:
Կարդացեք նաև
Մեծարգո պարոն Գերման Ստերլիգով
Այն, ինչ դուք արեցիք Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին, միմիայն հիացմունք պարգևեց մեզ` եվրոպայի հայությանը: Միայն ազատ մտածող և արդարության մարտիկ հանդիսացող մարդը կարող էր Երևանի Պետական Համալսարանին նվիրել հրատարակություններ, որտեղ վկայություններ կան միչև ցեղասպանությունը հայապատկան բնակավայրերի մասին, ինչպես նաև բուն ցեղասպանությանը վերաբերող վավերագրեր:
Հետևաբար մեզ մնում է ասել շնորհակալություն Ձեր ազնիվ և համարձակ գործունեության համար, մանավանդ ,որ առիթը բաց չեք թողնում տարատեսակ լսարաններին հաղորդել մարդկության համար Հայոց Ցեղասպանության դատապարտման և փոխհատուցման կարևորությունը, ավելին, որ Դուք հայության կողքին եք արդարության համար մղվող պայքարում, իսկ աշխարհի ազնիվ և անկեղծ մարդիկ պետք է միավորվեն և շարժվեն այս ուղղությամբ:
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱԶԱՏԱՏԵՆՉ ԱՐՑԱԽ