Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հակածխախոտային պայքարում ակտիվացել են մարզերը

Հուլիս 09,2015 16:43

ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների մրցույթային հանձնաժողովի հուլիսի 9-ի նիստում քննարկվեցին բնապահպանական և ծխելու դեմ պայքարին վերաբերող անվանակարգերին դիմած ՀԿ-ների հայտերը։ Հանձնաժողովի նիստին ներկա էին նաև ՀԿ-ների ներկայացուցիչներ։ Նշենք, որ բնապահպանական անվանակարգերում հայտ էր ներկայացրել 21, իսկ ծխելու դեմ պայքարին վերաբերող անվանակարգերում՝ 11 հասարակական կազմակերպություն։

Մրցութային հանձնաժողովի ոլորտային անդամ Սիրարփի Արշակյանը, ով ներկայացնում է «Հայաստանն առանց ծխախոտի» դաշինքը, խոսելով ծխելու դեմ պայքարին ուղղված անվանակարգերում ստացված հայտերի որակի մասին, գնահատեց դրանք միջին։ Ոլորտային փորձագետը նկատեց նաև, որ ներկայացված ծրագրերում կան որոշակի նմանություններ։ Ըստ Սիրարփի Արշակյանի՝ դրական է այն հանգամանքը, որ հակածխախոտային պայքարում բավականին ակտիվացել են մարզերը. ժամանակին հիմնականում աշխատանքներ էին տարվում մայրաքաղաքում, այժմ այդ պայքարի մեջ ներգրավվում են ոչ միայն մարզկենտրոնները, այլև քաղաքային և գյուղական համայնքներ։ Անդրադառնալով հասարակական տարբեր ակցիաների ունեցած ազդեցությանը՝ փորձագետը նկատում է, որ եթե ծրագիրը լավ է իրականացվում, ապա այն ունենում է դրական արդյունք։ Բնականաբար, 100 տոկոսանոց արդյունք ակնկալելն իրատեսական չէ, սակայն եթե մի քանի տոկոս էլ դրական տեղաշարժ գրանցվի, ապա ձեռքբերում է։

DSC_4875

Առաջիկա օրերին հանձնաժողովի նիստերում կքննարկվեն մերօրյա հերոսների փառաբանմանն ուղղված, Ցեղասպանություն, գյուղական համայնքների խնդիրներին և վերարտադրողական առողջությանն առնչվող անվանակարգերում ստացված հայտերը, և կորոշվեն հաղթողները։

Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահի աշխատակազմից հատկացվող դրամաշնորհների հերթական մրցույթին դիմել է 57 ՀԿ։ 2015թ. ընթացքում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպություն, արդեն իսկ հայտարարել է դրամաշնորհների հատկացման 4 մրցույթ հասարակական կազմակերպությունների համար։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031