Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական գործ Արթիկի ջրմուղի պետի նկատմամբ՝ Արթուր Բաղդասարյանի համագյուղացիների բողոքով

Հուլիս 09,2015 16:25

«Հայջրմուղկոյուղի» -ի ՓԲԸ «Հյուսիսարևմտյան» մասնաճյուղի Արթիկի տեղամասի պետ Կարեն Չախոյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի՝ առևտրային կաշառքի հատկանիշներով: Նշենք, որ Կարեն Չախոյանը Արթիկի նախկին ոստիկանապետի՝ Ռոբերտ Չախոյանի որդին է:

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը (լուսանկարում) քրեական գործը հարուցվել է Սպանդարյան գյուղի բնակիչների բողոքով: Բանն այն է, որ այս պաշտոնյան ամբողջ գյուղի վրա տույժ-տուգանքներ է գրել ու ջրաչափական հաշվիչները կապարակնքել՝ չթույլատրելով ջուրն օգտագործել: Արթուր Բաղդասարյանի համագյուղացիներն էլ՝ ի նշան բողոքի, հունիսի 23-ին փակել են ճանապարհը, Արթիկի ոստիկանության միջամտությունից հետո նոր միայն բացել են այն: Այնուհետ գյուղացիները իրենց դիմում-բողոքները ներկայացրել են Շիրակի մարզի դատախազին:

Րաֆֆի Ասլանյանի հանձնարարությամբ Արթիկի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվել, որի ընթացում տարբեր գյուղացիներ բացատրություն են տվել այն մասին, որ կաշառք են տվել Ջրմուղի պետին: Դատախազի հանձնարարությամբ հարուցվել է քրեական գործ: Ջրմուղի պետը դեռ պաշտոնավարում է:

Նշենք, որ նախկինում ևս այս նույն կառույցի  պաշտոնյաների կողմից թույլ են տրվել  չարաշահումներ, որի արդյունքում  քրեական գործեր են հարուցվել ու պաշտոնազրկվել են:

Հավելենք, որ Կարեն Չախոյանի նկատմամբ հարուցված քրեական գործում շոշափվում են նաև ջրմուղի այլ աշխատակիցների՝  Արտաշես Վարագյանի ու ջրմուղի պետի տեղակալ Գևորգ Առաքելյանի անունները: Նրանք երկուսն էլ Արթիկի ավագանու անդամներ են:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031