Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փոփոխություններ՝  երեխայի միանվագ նպաստի վճարման կարգում

Հուլիս 09,2015 14:50

ՀՀ կառավարության 2015թ.-ի հուլիսի 8-ի նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ընդունված որոշմամբ սահմանվել է, որ պերինատալ շրջանում (հղիության 22 շաբաթը լրանալուց մինչև ծնունդից հետո  7 լրիվ օրը) մահացած երեխայի համար վճարվում է  50.000 դրամ:

Նույն որոշման մեջ հստակեցվել են նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Սահմանվել են այն դեպքերը, երբ փաստաթղթի բնօրինակի փոխարեն ներկայացվում է պատճենը: Մասնավորապես, եթե նոր ծնված երեխայի հարազատ քույրը կամ եղբայրը, որ հաշվառված է Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում, սակայն գտնվում է օտարերկրյա պետությունում, ապա անձը հաստատող փաստաթղթի փոխարեն ներկայացվում է այդ փաստաթղթի լուսապատճենը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության

հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031