Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԱՀԿ աշխատակիցը հայհոյել է Նազիկ Ամարյանին, ասել` ես ձեր եզդի….» (Տեսանյութ)

Հուլիս 09,2015 14:45

Այս տարվա նոյեմբերին Յուրա Ամարյանի եւ ԴԱՀԿ աշխատակիցների միջեւ քաշքշուկ է սկսվել այն բանից հետո, երբ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողը հայհոյել է Յուրա Ամարյանի մայրիկին` ասելով` ես ձեր եզդի…: Այսօր այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպություն անդամ Համլետ Սմոյանը, որն իր մի քանի գործընկերների հետ կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել` պահանջելով արդարություն: Ակցիայի մասնակիցների պատմելով, գործն այժմ դատարանում է, եւ ամբողջ մեղքը փորձ է արվում բարդել ազգությամբ եզդի երիտասարդի` Յուրա Ամարյանի վրա:

Hamlet AmoyanՀամլետ Սմոյանի պատմելով, Ամարյանները երկրաշարժից տուժելով տեղավորվել են Թբիլիսյան խճուղում գտնվող մի տանը, սակայն բանկերից մեկն այդ տարածքը գնել է եւ Ամարյանները ԴԱՀԿ պահանջով ստիպված են եղել դուրս գալ այդ տարածքից, որը նրանց հատկացրել էր տարածքի նախկին սեփականատերը` հաշվի առնելով երկրաշարժից տուժած ու անտուն լինելը:

Sinjar (2)Սակայն, երբ Ամարյանները մի օր եկել են այդ տանը թողած ձմռան փայտը վերցնելու, ԴԱՀԿ աշխատակիցներն այնտեղ են եղել եւ նրանց միջեւ վեճ է սկսվել` քանի որ ԴԱՀԿ աշխատակիցները պահանջել են տարածքը լքել:

bolorn havasar en«ԴԱՀԿ աշխատակիցները հայհոյել են Նազիկ Ամարյանին, եւ նրանց միջեւ վեճ է սկսվել: ԴԱՀԿ աշխատակիցները ատրճանակի կոթով ծեծել են Յուրա Ամարյանին, ինչի հետեւանքով ԴԱՀԿ աշխատակցի ճկույթը մնացել է ատրճանակի կոթի տակ եւ կոտրվել է»,-պատմեց Համլետ Սմոյանը: Նրա խոսքերով, երբ այս գործը սկսել են քննել քննիչները, ԴԱՀԿ աշխատակիցներն ասել են, որ չեն բողոքի եւ Յուրա Ամարյանն էլ է ասել, որ չի բողոքի, սակայն հարկադիրի ծառայողները վրեժ լուծելու համար դիմել են դատարան:

Նազիկ Ամարյանը կառավարությունից պահանջում էր «արդարություն». «Իմ տղայի գլխին սարքում են ինչի՞ համար, մարդասպա՞ն է, սկի մարդ սպանողը չի դատվում, ինքը խի՞ պիտի դատվի, օրենքի մարդ է, գիտի մեջքին սաղ կաշառքով կանգնած են, եզդի է, գլխին մարդ չկա, պիտի սարքե՞ն»

Նազիկ Ամարյանի դժգոհությունները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031