Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼՂՀ ԱԳՆ. «Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի պահման պայմանները համապատասխանում են միջազգային ստանդարտներին»

Հուլիս 09,2015 14:25
lxh

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Անի Սարգսյանի պատասխանը Aravot.am-ի հարցին.

– Ադրբեջանցի իրավապաշտպան Էլչին Բեհբուդովը հայտարարել է, որ «Թող ամբողջ աշխարհը տեսնի, ինչպիսի հումանիտար քայլեր է անում Ադրբեջանը: Հայ ռազմագերի Անդրանիկ Գրիգորյանը Ադրբեջանում պահվում է լավ պայմաններում, մինչդեռ ԼՂՀ-ում վատ են վերաբերվում Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասկերովի հետ»: Էլչին Բեհբուդովը այդ հարցով պատրաստվում է դիմել միջազգային կազմակերպություններին: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

– Էլչին Բեհբուդովը յուրահատուկ մոտեցում ունի «լավ պայմաններում պահվելու» առնչությամբ։ Թերեւս, շնորհիվ Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարի հետ ջերմ բարեկամական հարաբերությունների, որոնցով նա այնքան սիրում է հպարտանալ, Էլչին Բեհբուդովը ձեռք է բերել վերջին տարիներին Ադրբեջանում սովորական երեւույթ դարձած հայ գերիներին տանջելու, սպանելու կամ քարոզչական նպատակներով օգտագործելու փաստերը չնկատելու հմտություն։ Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի հենց այս կոպտագույն խախտումներին է ականատես լինում ամբողջ աշխարհը։

Ինչ վերաբերում է ԼՂՀ տարածքում մի շարք ծանր հանցագործություններ կատարած եւ դրանց համար դատապարտված ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամներ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի պահման պայմաններին, ապա համոզված եմ, որ Էլչին Բեհբուդովը քաջատեղյակ է, որ նրանց պահման պայմանները համապատասխանում են միջազգային ստանդարտներին։ Այս փաստը ադրբեջանական մամուլի իսկ վկայությամբ ընթացիկ տարվա սկզբին հաստատել է ՄԿԽԿ ղեկավար Պետեր Մաուրերը։  Ի տարբերություն Ադրբեջանի, ԼՂՀ-ն հավատարիմ է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը հարգելու եւ կատարելու իր կողմից ստանձնած պարտավորություններին։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031