Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյանը ցավում է օրենքով գող Թևոսիկի համար

Հուլիս 09,2015 14:18

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանն այլևս գործարար հարաբերություններ չունի օրենքով գող Թևոսիկի` Թևան Սաֆարյանի հետ:

Լրագրողի հարցին` արդյոք նախկինի պես Թևոսիկի հետ ունի՞ բիզնես հարաբերություններ և ինչպե՞ս կգնահատի այն հանգամանքը, որ նա կրկին հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Տեղյակ եմ և ցավում եմ, որ Թևոսի հետ նման դեպքեր են տեղի ունենում: Ես Թևոսին շատ վաղուց եմ ճանաչում: 2005-ին ունեցել ենք հնարավորություն գործարք իրականացնել, որին փորձ կատարվեց խոչընդոտել: Խոչընդոտողները` Գաբրիելյանները, օրենքով պատժվեցին և դատարանի` ուժի մեջ մտած վճիռ կա: Դրանից հետո չունենք բիզնես հարաբերություններ. ցավում եմ, որ նրա հետ նման իրադարձություններ են տեղի ուենում:

Հիշեցնենք, որ  2004 թվականի հունիսի 29-ին, ըստ Մեխակ՝ Գաբրիելյանի, Խոսրով Հարությունյանը, հանցաշխարհում հայտնի Թեւոսիկի հետ եկել էր «Գիմաս» ՍՊԸ-գազալցակայան, որտեղ գտնվել են իր երկու որդիները՝ Արտակն ու Սարգիսը։ Գազալցակայանի 50%-ի բաժնեմասը Մ. Գաբրիելյանինն էր, 25-ը՝ Խ. Հարությունյանինը, 25%-ը՝ վերջինիս խնամունը։ Ըստ Մ. Գաբրիելյանի, վեճը ծավալվել է 25%-ի շուրջ: Խ. Հարությունյանն ու քրեական հեղինակություն Թեւոսիկը՝ իրենց 20 հոգանոց ավազակախմբով ծեծել են Գաբրիելյանի երկու որդիներին։ Արտակի գլխին 2 կար էր դրվել։ «Հանցաշխարհին մեր վրա էր բերել՝ վտարելու նպատակով»,- բորբոքված պատմել էր Մ. Գաբրիելյանը, որին մեկ օր առաջ հեռախոսազրույցի ժամանակ Խոսրով Հարությունյանն ասել էր, թե վաճառում է իր 25% բաժնեմասը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031