Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինտեր ՌԱՕ». ՀԷՑ-ը վնասներ է կրում սակագնի կարգավորման թերացումների պատճառով. TASS

Հուլիս 09,2015 14:06

2014 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վնասները սակագնի կարգավորման թերացումների պատճառով աճել են 8%-ով եւ կազմել 10.7 միլիարդ դրամ: Այս մասին, ըստ «TASS»-ի, հայտարարել է «Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավար խորհրդի անդամ, ռազմավարության եւ ներդրումային բլոկի ղեկավար Իլնար Միրսիյապովը:

«Գործող սակագնային կարգավորումը չի երաշխավորում ՀԷՑ-ի եկամուտները եւ հանգեցնում է քրոնիկ վնասների»,- ասել է նա եւ հավելել, որ կազմակերպության սակագնային շահույթը վերջին հնգամյակում նվազել է ավելի քան 2 անգամ՝ 50%-ից հասնելով 23%-ի:

Իլնար Միրսիյապովի խոսքերով՝ սա նշանակում է, որ սպառողական սակագների բարձրացումից ստացվող լրացուցիչ եկամուտները ստացել են գեներացնող ընկերությունները, այլ ոչ թե ՀԷՑ-ը: «Եվ սակագնի աճի 73%-ը բաժին է հասնում հանրապետության այլ էլեկտրաէներգետիկ ձեռնարկություններին»:

ՀԷՑ-ը, ըստ «Ինտեր ՌԱՕ»-ի պաշտոնյայի, ստանձնում է գլխավոր ռիսկերը եւ իր վրա է արտահայտվում էլեկտրաէներգիայի ոլորտի հաշվեկշռի խախտումը, որի պատճառով ընկերությունը 2012 թվականից ի վեր անընդհատ վնասներ է կրում: Այդ պատճառով ՀԷՑ-ը ստիպված է վարկ վերցնել, ինչն ավելի է բարդացնում կազմակերպության վիճակը: «2015 թվականի բացասական միտումը շարունակվում է»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031