«Խոստացած օրվան մնացել է 5-6 օր: Պահանջում ենք հանդիպում Երվանդ Զախարյանի հետ»-այսօր կառավարության շենքի առաջ ասում էին բողոքի ակցիա կազմակերպած «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները, որոնց վարչապետն ու Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը խոստացել էին մինչեւ հուլիսի 15-ը մարել աշխատավարձի բոլոր պարտքերը:
«Նաիրիտի» նախկին աշխատակից Սամվել Հովհաննիսյանը դիմելով նաիրիտցիներին ասաց. «Ի՞նչ կլինի, որ մի հատ էլ հանդիպենք Երվանդ Զախարյանին, որպեսզի հաստատի խոստումը: Մենք էլ հանգիստ լինենք: Թող պարոն Զախարյանն այսօր մեզ ընդունի: Եթե վստահ են, որ պետք է տան, ինչ է խանգարում եւս մեկ անգամ, մեր ներկայացուցիչներին մի հատ էլ կանչի` հավաստիացնի: Բացի այդ մենք մի հարց էլ ունենք. Վերագործարկման պահպանման հարցը: Շատ լավա պարտքերը կտան, բայց այդ պարտքերից կեսից շատը մենք ծախսել ենք: Իսկ «Նաիրիտի» պատվիրված աուդիտի հարցը մենք գիտենք, նրա համար էր, որ «Նաիրիտի» վրա վերջնականապես խաչ քաշեն»:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Ի պատասխան, նաիրիտցիները հավանություն տվեցին, սակայն նախարարին հանդիպելուն դեմ էր գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը, որն ասաց. «Երվանդ Զախարյանն ինձ ասաց, որ խմբին չեմ ընդունելու, նա ասել է` անհանգստանալու ոչ մի կարիք չկա, եւս մեկ անգամ հաստատում եմ մեր հայտարարությունը` մինչեւ ամսի 15-ը մեր աշխատավարձի պարտքը կփակեն»:
Սամվել Հովհաննիսյանն ասաց` եթե պարտքը փակվելու է ինչո՞ւ չի ուզում պատասխան տա վերագործարկման համար:
Հրաչ Թադեւոսյանի մեկնաբանությունները` տեսանյութում
Հրաչ Թադեւոսյանի ելույթից հետո հավաքվածները որոշեցին ակցիան դադարեցնեն` սպասելով խոստացված ժամկետի ավարտին. «Եթե կրկին խաբեցին, հուլիսի 16-ին բողոքի ակցիա ենք անելու կառավարության առաջ»,-վստահեցրին նաիրիտցիները: Նրանց խոսքերով, եթե պարտքը մարեն-վերջացնեն, հետո էլ «Նաիրիտի» վերագործարկման հարց են բարձրացնելու:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ