Հուլիսի 8-ին Բրյուսելում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայաստանի և Բելգիայի միջև գործարար կապերի զարգացմանը նվիրված միջոցառում: Միջոցառման ընթացքում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրեր ստորագրվեցին մի կողմից` Հայաստանի զարգացման հիմնադրամի, մյուս կողմից` Վալոնիայի արտահանման և ներդրումների գործակալության, Վալոնիայի ձեռնարկությունների միության և Բրյուսելի առևտրի պալատի միջև:
Հայկական կողմից հուշագրերը ստորագրել է ՀԶՀ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, իսկ բելգիական կողմից` Վալոնիայի արտահանման և ներդրումների գործակալության գործադիր տնօրեն Պասկալ Դելկոմինետը, Վալոնիայի ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Վինսենտ Ռեուտերը և Բրյուսելի առևտրի պալատի միջազգային բիզնեսի զարգացման գծով տնօրեն Սաբին Սորտենսը:
Իր ելույթում Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը նշեց, որ Հայաստանի և Բելգիայի առևտրի և ներդրումների խրախուսման մասնագիտացված գործակալությունների ու միությունների միջև համագործակցության ամրապնդումն ու խորացումն անկասկած դրական անրադարձ կունենա այս բնագավառներում հայ-բելգիական գործակցության արդյունավետության բաձրացման, ձեռնարկատիրական շրջանների միջև շփումների ակտիվացման, փոխադարձ ճանաչելիության մեծացման վրա:
Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանն ընդգծեց, որ համագարծակցությունը հավելյալ հնարավորություններ կընձեռի կողմերին համատեղ ծրագրերի իրականացման համար՝ ուղղված առևտրի և ներդրումների խթանմանը, արդյունաբերական, առևտրային և տեխնոլոգիական համագործակցության զարգացմանը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ