«Սամվել Կարապետյանը հայտնի է իր`որակյալ տնտեսական որոշումներ կայացնելով: Մի անհանգստացեք, ինքը ճիշտ որոշում կկարողանա կայացնել»,- Aravot.am-ի հարցին`տնտեսագիտական նորմերի տեսանկյունից արդարացվա՞ծ է ՀԷՑ-ի` ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի գնելը, այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:
Հիշեցնենք, որ կրկին տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ աուդիտի գործընթացից հետո ՀԷՑ-ը կգնի Սամվել Կարապետյանը:
Խոսրով Հարությունյանը հայտնեց, որ չի պատրաստվում խորհուրդներ տալ Սամվել Կարապետյանին, քանի որ նա դրանց կարիքը չունի:
Դառնալով ՀԷՑ-ի վաճառքին` Խոսրով Հարությունյանը նկատեց. «Ցանկացած մեկը, որ այդ ընկերությունը գնել կցանկանա, կփորձի հասկանալ` որոնք են անարդյունավետ ծախսերը և կփորձի գնից դուրս բերել դրանք: Մի րոպե անգամ չեմ կասկածում, որ Սամվել Կարապետյանը ճիշտ որոշում կկայացնի, իսկ ճիշտ որոշման մեջ մտնում է նաև չգնելը»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ