Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Գալստյան. Երկրում իրավիճակ է փոխվել (Տեսանյութ)

Հուլիս 09,2015 13:36

«Իմ խորը համոզմամբ՝ այն լկտիությունը, որ կատարվեց ՀԷՑ-ի կողմից և հասարակությանը բացատրություն չտվեցին՝ նորմալ է, որ ՀՀ քաղաքացիները գնացին և մասնակցեցին պայքարին»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում կարծիք հայտնեց ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանն`անդրադառնալով Բաղրամյան պողոտայում երիտասարդների բողոքին ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման:

Ըստ նրա, երկրում իրավիճակ է փոխվել ու թեև լուծումն այդքան էլ լիարժեք չէր և ավելի շատ «կիսալուծում» ստացվեց, բայց արդյունք կար: «Եթե իշխանությունները ձերբակալեին երկու, երեք պաշտոնյայի, կամ բաց քննարկումներ սկսեին, ես կասեի՝ ինչ-որ հետևություն արել են, որովհետև նման կոռուպցիոն սկանդալներ միայն ՀԷՑ-ում չի, բազմաթիվ խոշոր ֆիրմաներում են նման բաներ տեղի ունենում: Բայց կարծում եմ՝ Հայաստանում ուզեն, թե չուզեն, իրավիճակ է փոխվել, եթե 2007թ-ին Բաղրամյան պողոտայի փակման խոսք լիներ, անմիջապես տանկերով, մահակներով ու ավտոմատներով կջարդեին: Բայց ժամանակի զարգացումը բերում է իր դինամիկան, և դրա հետ միասին՝ այլևս հնարավոր չի լինի կիրառել այն, ինչ կկիրառեին 2006-2007 թթ-ին»,- ասաց նա:

Նարեկ Գալստյանը կարծում է նաեւ, որ իշխանությունները խելամիտ գտնվեցին, որ բիրտ ուժ չկիրառեցին: Այնուհանդերձ, նա դատապարտեց ոստիկանության`ցույցի առաջին օրվա կատարած գործողությունները: «Խելացի աշխատեց հետո ոստիկանությունը, Օսիպյանի հայտարարությունը, թե մեր եղբայրներն ու քույրերն են՝ գեղեցիկ եզրափակում ունեցավ»,- ասաց նա:

Աուդիտի անցկացումը, բանախոսը չի կարծում, թե որևէ բան կարող է փոխել, քանի որ օրենքով ամեն տարի պարտավոր են աուդիտ անցկացնել, իսկ այս դեպքում նշանակում է, որ դրանք անցկացվել են հենց այնպես, ինչպես շատ-շատ իրադարձություններ մեր երկրում. «Դա խորքային լուծում չէր; Պետք է հասկանալ՝ ինչ իրավունքով էր ՀԷՑ-ը թանկացել, արդյոք ՀԷԿ-երը, ՋԷԿ-երը ճի՞շտ գումարով են վաճառում, եթե գնում է սնանկացման, այդ ինչպե՞ս է, որ ընկերությունը նման բարեգործություններ է անում, սա մութ կոռուպցիոն գործընթաց է»:

Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե բողոքը քաղաքական չէր, նա միանշանակ համակարծիք չէ. չի կարող նման պահանջը քաղաքական իրադարձություն չլինել. «Երևի երիտասարդները շփոթել էին, գուցե չկուսակցականացված բողոք էր, այլ ոչ թե չքաղաքականացված»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031