Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան. «Շարժումը չի մարել»

Հուլիս 09,2015 12:51

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը կարծում է, որ աուդիտը չի կարող ծախսի նպատակահարմարության մասին խոսել կամ բարձրացնել համակարգի գործունեության արդյունավետությունը:

«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Հարությունյանը նկատեց, որ երբ խոսում ենք աուդիտի մասին, ոմանց մոտ տպավորություն է ստեղծվում, թե ֆինանսական հոսքերի ուսումնասիրության մասին է խոսքը: Սակայն պարոն Հարությունյանը մանրամասնեց. «Խոսքը ոչ միայն ֆինանսական աուդիտի, այլև ոլորտի մասնագիտական ուսումնասիրության մասին է: Այդ մասին է ասել ՀՀ նախագահը»:

Մեկնաբանելով «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների՝ աուդիտի վերաբերյալ կասկածամտությունը, Խոսրով Հարությունյանն ասաց. «Ինքս հաճելիորեն տպավորված եմ քաղաքացիական նախաձեռնության լիդերների վարքից: Նրանք դրսևորեցին պատասխանատու քաղաքացու դիրքորոշում: Արձագանքը իշխանությունների կողմից ստացվեց, ասացին՝ լավ, գնդակը իշխանության դաշտում է, վերցրին թայմ աութ: Բայց զգուշացրին, եթե աչքակապությամբ զբաղվեն, ապա ոչ միայն Բաղրամյանը, այլև այլ փողոցներ կփակենք»:

Ըստ պարոն Հարությունյանի՝ նման հայտարարությունները հնչում են նրա համար, որ վաղը չէ մյուս օրը հնարավոր լինի մանևրել: Խոսրով Հարությունյանը վստահեցրեց, որ կասկածներն անհիմն են աուդիտորական կազմակերպությունների վերաբերյալ, քանի որ դրանք այնպիսի կառույցներ են, որոնց համար համբավն ավելի գերակա է, քան ցանկացած այլ շահագրգռվածություն և ոչ մի կոպեկով չեն ծախվի: Պարոն Հարությունյանը նաև շեշտեց, թե ՀՀ նախագահը առաջարկել է ոչ միայն աուդիտի գործընթացին «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների մասնակցությունը, որոնք մասնագետ չեն, այլև աուդիտ իրականացնող կազմակերպության ընտրությանը:

Aravot.am-ի հարցին՝ շարժումը մարե՞լ է կամ այն քաղաքականացվո՞ւմ է «Ոչ թալանին» նախաձեռնության անդամի՝ մանդատները վայր դնելու կոչով, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Շարժումը վերաբերում է սոցիալական և տնտեսական քաղաքականության ոլորտին, ուստի իր էությամբ այլևս քաղաքական է: Այլ բան է, որ կուսակցական չէր: Դա էլ այդ շարժման առավելությունն է: Մենք ականատես եղանք նորանկախ ՀՀ-ի քաղաքացու դրսևորմանը: Սա բոլորիս ձեռքբերումն է: Այն, որ իրենք իրենց հետևից մաքրում էին փողոցը, սա ցույց տվեց, որ միայն ընդվզող չեն, այլ պատասխանատու են իրենց վարքի համար: Շարժումը չի մարել ու չէի էլ ցանկանա, որ մարի»:

Պարոն Հարությունյանի համար տրամաբանական է այն, քաղաքացիական նախաձեռնությունը անվստահություն հայտնեց իշխող կուսակցության հանդեպ, քանի որ նրանց դժգոհությունը հենց նրանից էր, սակայն անտրամաբանական էր, որ անվստահություն են հայտնում նաև ընդդիմադիր կուսակցություններին: Ըստ Խոսրով Հարությունյանի՝ սա վկայում է այն մասին, որ այլևս կուսակցությունները հանրային գիտակցության մեջ իրենց հանրային դերակատարությունը չեն կարողանում իրականացնել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Լավ կլինի,որ ամեն պատահական մարդ չխոսի երիտասարդների շարժման մասին:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031