Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայաստանում դեռ սահմանափակ պատկերացումներ կան, թե ինչ տվեց մեզ Ասոցացման համաձայնագիրը»

Հուլիս 09,2015 12:47

Վրացագետ Ալիկ Էրոյանցը առաջընթաց ու զարգացում է նկատել հայ-վրացական մի շարք ոլորտներում եւ հարաբերությունների ամրապնդում:

«Փաստ է, որ դրան նպաստում է Վրաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը: 2012-ի իշխանափոխությունից հետո Վրաստանի արտաքին քաղաքական կուրսը պահպանվեց, բայց նոր իշխանությունները փորձեցին վերականգնել հարաբերությունները ՌԴ հետ եւ սկսեցին հարեւանների հետ հավասարակշռված հարաբերությունների քաղաքականությունը»,- այսօր «Նյութ» ակումբում ասաց վրացագետը:

Ըստ նրա, Ասոցացման համաձայնագրի կնքումից հետո Հայաստանում դեռ սահմանափակ պատկերացումներ կան, թե դա ինչ տվեց մեզ. «Կարծիքներ կան, որ հայ վրացական հարաբերությունները դրանից կարող են վատանալ, բայց տեսնում ենք, որ լուրջ խոչընդոտներ չկան: Կոտրվում է կարծրատիպը, որ տնտեսական մակարդակում կարող են հայ-վրացական հարաբերությունները անկում ապրել»:

Նրա խոսքով, Հայաստանի եւ Վրաստանի տնտեսությունները անմասն չմնացին տնտեսական ճգնաժամից՝ պայմանավորված ՌԴ նկատմամբ սանկցիաների կիրառմամբ: Ըստ նրա, երկու երկրների տնտեսություններն էլ էապես տուժեցին.

«Անհետեւանք չմնաց նաեւ Վրաստանի ներքաղաքական կյանքը, խժդժություններ առաջացան կառավարության, ԿԲ, օրենսդիր մարմնի նույնիսկ նախագահի մակարդակով տարաձայնություններ առաջացան»:

Հարցին՝ վրաց-ադրբեջանական տարածքային խնդիրը ինչպես կարող է անդրադառնալ երկու երկրների հարաբերությունների վրա, վրացագետը շարունակեց. « Վրաստանն ու Ադրբեջանը սահմանազատման խնդիր ունեն, իսկ տարածքային խնդիր ցանկացած պետության համար ցավալի խնդիրներից է, նախորդ տարիներին շեշտը դրվում էր «Դավիթ գարեջայի» համալիրի վրա, ադրբեջանցիները համարում են, որ այդ համալիրը շրջակա տարածքով իրենցն է, վրացիները համարում են ՝իրենցն է, տարաձայնությունները շարունակվում են, տարածքային խնդիրների հարցում զիջումների գնալը հեշտ չէ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031