Լրահոս
Օրվա լրահոսը

«Հացադուլին Հայաստանում անլուրջ են վերաբերում». Լարիսա Ալավերդյան

Հուլիս 09,2015 12:28

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի խոսքով, ցուցարարների դիմաց ամեն անգամ ոստիկաններին կանգնեցնելը վկայում է կառավարության, ամբողջ իշխանության անօգնական լինելու մասին:

Այսօր «Նյութ» ակումբում նա ասաց, որ սոցիալական խնդիրը չպետք է լուծվի ոստիկանների միջոցով. «Պետք է հրաժարվել ուժային մեթոդներից, որոնք արդյունավետ չեն, արդյոք հավաքները ցրելով՝ խնդիրները լուծվո՞ւմ են»:

Թե ինչու են ցուցարարները փողոցում արտահայտում իրենց բողոքը, տիկին Ալավերդյանի համար այդ քայլը քաղաքագիտական այբուբեն է. «Երբ հարցերը չեն լուծվում շենքային պայմաններում, բողոքը դուրս է գալիս շենքերից դուրս՝ փողոց: Սա երկու բանի մասին է խոսում՝ կամ բոլորը ունակ չեն որեւէ բան անել կամ ամեն ինչ կառավարվում է մեկ օղակից: Սա նաեւ խոսում է այն մասին, որ դատական, գործադիր ու օրենսդրական օղակներն իրենց տեղում չեն»:

Նա նկատեց, որ հասարակության որակի մեծ փոփոխություն կա վերջին տարիներին ու այսպիսի հասարակությանն այս ոճով հնարավոր չէ կառավարել: «Իշխանություններն իրենց գաղափարախոսություններով չեն համապատասխանում հասարակությանը, հասարակությունը մի քայլ բարձր է իշխանություններից»:

Անդրադառնալով «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանի՝ պատգամավորներին ուղղված կոչին՝ մանդատները վայր դնելու մասին, ասաց. «Չաշխատելը մեթոդ չէ, պետք է կոտորես քեզ, աշխատելով մուսկուլներ գցես, այս պահանջը խոսում է այն մասին, որ հասարակությունը պահանջատեր է ու ցանկանում է ազդել իր կողմից ընտրված պատգամավորների վրա»:

Տիկին Ալավերդյանը դեմ է նաեւ հացադուլներին: Անդրադառնալով Ազատության հրապարակում հացադուլ սկսած երիտասարդներին՝ շարունակեց. «Դեմ եմ քաղաքական հացադուլներին, նույնիսկ հացադուլներին բերդերում: Հայաստանում չաշխատող գործիք է հացադուլը, անլուրջ վերաբերմունք կա պայքարի այդ մեթոդի նկատմամբ՝ թե քաղաքական ուժերի, թե ժողովրդի կողմից»:

Այն որ, Դավիթ Սանասարյանի հացադուլը բողոք է ժողովրդին ուղղված , ոչ թե իշխանությանը, տիկին Ալավերդյանը շարունակեց. «Դեմ եմ ժողովրդի դեմ որեւէ բան անելուն, էլ ի՞նչ անի այս ժողովուրդը, ժողովրդին պետք է միայն ոգեւորել, կողքին կանգնել, հակառակ դեպքում կարող է տարանջատում լինի ժողովուրդ եւ երիտասարդ քաղաքական գործիչներ»:

Նա վերջում էլ հավելեց, որ պայքարը, ամեն դեպքում, պետք է շարունակվի. «Շատ թերահավատ եմ աուդիտին՝ հանցավոր խախտումների բացահայտման առումով: Աուդիտ եղել է, միաժամանակ որոշում չունենք, որ աուդիտ է լինելու, ի՞նչ է դա պատվերով համե՞րգ է, մենք լսել ենք ընդամենը նախագահի ճառն այդ մասին: Հիմքեր չեմ տեսնում իրավական»:

Հետո էլ նկատեց, որ ՀԷՑ-ի ղեկավար Բիբինն ինչ-որ բան է ուզում ասել, բայց չի ասում. «Պատահական չէ, որ խուսափում է ձեր պայծառ հայացքներից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031