Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհում պարենային ապրանքների գները նվազել են, Հայաստանում`աճել

Հուլիս 09,2015 12:09

Վերջերս տվյալներ էին հրապարակել, որ պարենի համաշխարհային գները վերջին մեկ տարվա ընթացքում նվազել են 20,7 անգամ, իսկ Հայաստանում՝ 10 անգամ աճել են: Այսօր «Հայացք» մամուլի ակումբում լրագրողները ԱՎԾ գների վիճակագրության բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանից հետաքրքրվեցին`իրականությանը համապատասխանո՞ւմ են այդ տվյալները:

ԱՎԾ ներկայացուցիչը նշեց, որ դա Հայաստանի ԱՎԾ-ի տվյալները չեն, և ինքը չի կարող ներկայացնել այդ վիճակագրության պատճառահետևանքային կապերը: Հարցին, իսկ Հայաստանի ԱՎԾ-ն ունի՞ արդյոք համադրություն համաշխարհային գների հետ, Գուրգեն Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանի ԱՎԾ-ն ունի համադրելի ցուցանիշներ միայն 2011թ համար, իսկ հետագա տարիների համար տվյալներ կարող են ունենալ միայն մեկ տարի հետո:

Ի դեպ, վերջին տասն օրում Հայաստանում գնաճ է արձանագրվել բենզինի եւ դիզվառելիքի գծով, համապատասխանաբար, 1,9 տոկոս եւ 1,8 տոկոս:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031