Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՄՁ-ի համար գլխավոր խնդիր է ֆինանսների անհասանելիությունը

Հուլիս 09,2015 12:07

107 ՓՄՁ-ների շրջանում անցկացված հարցման տվյալներով, 2009 թվականը նրանց համար եղել է դրական տեղաշարժի տարի, սակայն հաջորդ տարիները եղել են անկման տարիներ: Այսօր այս մասին «Բլից ինֆո» ակումբում ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, որը նաեւ նշեց, որ նախորդ կառավարության եւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարման շրջանն ու քաղաքականությունը փոքր ու միջին ձեռներեցների համար եղել են մոնոտոն անկման տարիներ:

Պարոն Մակարյանի խոսքերով, նույն հարցման արդյունքներով 107 ՓՄՁ-ներից 69%-ը նշել է, որ իրենց համար առաջնային ու գլխավոր խնդիր է ֆինանսների հասանելիությունը. «Այսինքն` կենտրոնական բանկի սխալ քաղաքականությունը, բանկերի տրամադրվող բարձր տոկոսով վարկերն ու գրավադրման առարկան ու մի շարք այլ խնդիրներ ՓՄՁ-ի համար ֆինանսները դարձնում են անհասանելի»:

Ըստ Մակարյանի, կառավարությունը մի կողմից բարեփոխումներ է անում ՓՄՁ ոլորտում, մյուս կողմից էլ թանկացնում է էներգակիրները, ինչի հետեւանքով ՓՄՁ-ից լրացուցիչ գումարներ են տանում:

Փոքր ու միջին ձեռնարկությունների ներկայացուցիչների շրջանում անցկացված հարցման արդյունքում պարզվել է, թե 107 ՓՄՁ-ից 13%-ն են նշել, որ կարողանում են որոշակի աճ գրանցել, զարգանալ, սակայն մնացածը՝ 80%-ից ավելին, հազիվ է գոյատեւում: Մակարյանի խոսքերով՝ հարցված ՓՄՁ-ների ներկայացուցիչները բոլորը միաձայն անկման ոլորտներ են նշել առեւտուրը, իսկ ՏՏ եւ սննդի ոլորտի ներկայացուցիչները նշել են, որ որոշակի դրական տեղաշարժ կա:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031