Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երբ մարդիկ տեսնում են, որ չկա ճանապարհային քարտեզը, շատերը կարող են ընկճվել, հիասթափվել. «168 ժամ»

Հուլիս 09,2015 12:02

ՌԱՀՀԿ փորձագետ էդգար Վարդանյանը կարծիք հայտնեց, որ իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի շարժումը գնա դեպի թուլացում։ Նրա խոսքով՝ իշխանությունները նախ՝ շատ լուրջ հոգեբանական ճնշում իրականացրեցին շարժման համակարգողների նկատմամբ եւ այնպես արեցին, որ ստեղծվի առնվազն պառակտման պատրանք, որպեսզի հանրությունը մտածի, որ պառակտում է եղել։ «Բնականաբար, եթե հանրությունը մտածում է, որ եղել է պառակտում, հավատն այդ գործընթացի հանդեպ կորչում է, մոտիվացիան՝ շարունակելու մասնակցությունը, թուլանում է, և, բնականաբար, դա բերում է այդ բողոքի ակցիայի թուլացման»,- ասաց նա՝ նշելով, որ իշխանություններն օգտագործեցին նաև իրենց քարոզչամեքենան։

Նրա գնահատմամբ՝ նախքան Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունը՝ այդ քարոզչամեքենան կա՛մ նեյտրալ էր, կա՛մ նաև աջակցում էր բողոքի ակցիային, իսկ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո կտրուկ ձևով փոխեց իր դիրքորոշումը՝ ասելով, որ՝ «այ, տեսե՛ք, արդեն իսկ նրանք, ովքեր մնում են այնտեղ ու չեն ընդունում Սերժ Սարգսյանի առաջարկը, դրանք ծայրահեղականներ են, մարգինալներ են, նրանք փորձում են ամեն ինչ փչացնել»։ Է. Վարդանյանի համոզմամբ՝ սա որոշակի ազդեցություն թողեց մարդկանց գիտակցության վրա, քանի որ, ըստ նրա՝ շատերը դեռևս քարոզչությունն ու լրատվությունը դժվար են տարանջատում։

Փորձագետի գնահատմամբ՝ ցուցարարների կողմից առաջ քաշված պահանջներին հասնելու ուղիներն այնքան էլ հստակ չէին, որը նույնպես նպաստել է շարժման թուլացմանը։ «Շատ դեպքերում ասում են՝ պահանջները պետք է վերանայել, միգուցե պետք է վերանայել, բայց այստեղ շատ կարևոր է, որ մարդիկ գտնեն այդ պահանջներին հասնելու ճանապարհային քարտեզը։ Երբ մարդիկ տեսնում են, որ չկա այդ քարտեզը, շատերը կարող են ընկճվել, հիասթափվել կամ մտածել, որ ժամանակավորապես պետք է դադար տալ ՝ մինչև կլինի այդ ճանապարհային քարտեզը»,- նշեց նա։

Անի ՔԵՇԻՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031