Ամերիկայի Միացյալ Նահանգների 16 սենատորներ նամակ են գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ իրենց անհանգստությունն են հայտնել քաղաքացիական հասարակության ազատության սահմանափակման եւ Ադրբեջանում ակտիվիստների նկատմամբ ոտնձգությունների հետ կապված:
Contact.az-ի փոխանցմամբ՝ 16 սենատորները նշում են, որ «մի շարք մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններ շարունակում են բարձրաձայնել, որ Ադրբեջանում մարդու իրավունքների եւ անկախ քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ մամուլի ազատության նկատմամբ համակարգային հետապնդումներ են իրականանում»:
Ձգտելով հասնել բանտարկված ակտիվիստների անհապաղ ազատ արձակմանը, սենատորներն ընդգծում են, որ այդպիսի արարքը ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների առջեւից կհեռացնի մի կարեւոր խոչընդոտ:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ