Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրության նախագիծն ԱԺ պետք է ներկայացվի օգոստոսին. «168 ժամ»

Հուլիս 09,2015 11:39

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ներկայումս փորձագետների հետ քննարկում է Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբի հետ հանդիպման արդյունքները։

Ամփոփվելու է Սահմանադրության նախագծի հիմնական մասը՝ Ազգային ժողովին, Հանրապետության նախագահին ու կառավարության և դատական իշխանության ու Մարդու իրավունքների պաշտպանին վերաբերող գլուխները (4-7 և 10-րդ):

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, «Հայաստանի իրավաբանների ասոցիացիա» հ/կ-ի նախագահ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը տեղեկացրեց, որ քննարկվող գլուխների վերաբերյալ վերջնական արդյունքներն ուղարկվելու են Վենետիկի հանձնաժողով՝ միջանկյալ եզրակացության համար։

«Ենթադրում եմ, որ մինչև ամսվա վերջ ամբողջ նախագիծը, գոնե առաջին տարբերակով, արդեն կլինի»,- ասաց Գ. Ղազինյանը՝ հավելելով, որ ըստ ժամանակացույցի՝ փաստաթուղթն ԱԺ պետք է ներկայացվի օգոստոսին։

ՀԱԿ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը հայտարարեց, որ փոփոխությունների մանրամասներն այս փուլում չեն հետաքրքրում ՀԱԿ-ին՝ հաշվի առնելով նախկինում արտահայտած սկզբունքային դիրքորոշումը. «Առաջիկայում, երբ ավելի կհստականա փոփոխության վերաբերյալ իշխանության դիրքորոշումը, մեզ մոտ էլ կհստականա մեր միջոցառումների ցանկը և գործունեությունը դրա դեմն առնելու»։ Ըստ նրա, եթե գործը հասնի հանրաքվեին, ապա ՀԱԿ-ն ամեն ինչ անելու է, որպեսզի այն դրական արդյունք չտա։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031