Լրահոս
Օրվա լրահոսը

«Անուշով չեմ սկսի: Դա ինձ համար չէ…»

Հուլիս 09,2015 16:30

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Մանե Գալոյանի համար (պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանի դասարան) վերջերս Չայկովսկու անվան հեղինակավոր մրցույթում տարած հաղթանակը (3-րդ մրցանակ, բրոնզե մեդալ, $10.000) միայն այս տարի երրորդն էր:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ երգչուհին նշեց, թե միջազգային մրցույթների մասնակցել է դեռեւս կոնսերվատորիայի առաջին կուրսում ուսանելիս: Իսկ հանրապետականին մեկ անգամ՝ 2013թ., նրան շնորհվել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակ: Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ չորս տարին մեկ անցկացվող Չայկովսկու անվան նախորդ մրցույթին հետեւել է online ու ինքն իրեն ասել՝ պետք է մասնակցեմ ու հաղթեմ: Ժպտալով հավելեց. «Գրան պրի կամ առաջին մրցանակ չստացա, բայց…»:

Դիտարկմանը՝ Երեւանի օպերային թատրոնում, կարծում ենք, խնդիր չի լինի դերերգ ստանալը, եւ հավանաբար ինքն էլ բոլոր սոպրանոների օրինակով կսկսի կարիերան Անուշի դերերգով, Մանե Գալոյանը պատասխանեց. «Անուշով չեմ սկսի: Դա ինձ համար չէ… Կուզեի երգել, օրինակ, Մանոն՝ Մասնեի համանուն օպերայում…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031