Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւոր այց եւ սուղ տեղեկություններ

Հուլիս 09,2015 16:00

Քանի որ մամուլում բավական սուղ տեղեկատվություն ու անդրադարձեր եղան վարչապետի` օրեր առաջ Ֆրանսիա կատարած այցին ու ձեռք բերված պայմանավորվածություններին, ԱԺ տնտեսական հանձնաժողովի ընդդիմադիր անդամ Թեւան Պողոսյանը դժվարանում է այցի արդյունքները գնահատել: Մեր զրուցակիցն ուրախ է մի բանի համար` որքան կարողանում ենք Հայաստանը եվրոպական երկրների հետ կապել, այդ ուղղությունը խորացնել, լավ է, քանզի Հայաստանի երկարատեւ շահերի բավարարումը եվրոպական ինտեգրման ուղղության մեջ է: Բայց եթե նմանատիպ այցերը հետեւանքներ չունենան, ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ գինը կկորցնեն այն երեւույթները, որն անվանում ենք եվրոպական ինտեգրում:

Այս կարեւորագույն այցի ստվերում մնալու պատճառներից մեկն էլ հավանաբար այդ օրերին Երեւանում ընթացող էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ալիքն էր:

Թեմայի շուրջ կարդացեք

«Առավոտ» օրաթերթ
08.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031