Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է ՌԴ-ում արգելանքի տակ գտնվող քաղաքացիների վերաբերյալ հայտարարվեր համաներում. «Հրապարակ»

Հուլիս 09,2015 10:24

Մեր միգրացիոն ծառայությունն արդեն մոտ մեկ տարի է՝ ջանում է լուծել Ռուսաստանի պետական մարմինների «սեւ ցուցակներում» հայտնված հայերի խնդիրը, որոնց մուտքը Ռուսաստան արգելված է։ ՀՀ միգրացիոն ծառայությունը դիմումներ է վերցնում քաղաքացիներից, գրություններ է ուղարկում ՌԴ, հարցը շոշափում է պաշտոնական հանդիպումների ժամանակ։

Միգրացիոն ծառայության պետն էլ պարբերաբար հանրությանը «սեւ ցուցակից» դուրս բերվածների նոր թվեր է նշում։ Անցյալ տարի, աշնանը, նա ընդամենը 250 քաղաքացու հարց էր լուծել։ Երեկ կառավարության նիստից հետո զեկուցեց, որ մեկ տարում ՌԴ միգրացիոն ծառայություն է ուղարկվել մոտ 9 հազար 500 քաղաքացու վերաբերյալ դիմում, եւ 2 հազար 600 քաղաքացիների նկատմամբ Ռուսաստանի իշխանություններն արգելանքը վերացրել են։ Այս արդյունքը Գագիկ Եգանյանը բավականին դրական է համարում, թեեւ հայտնի չէ, թե այս 9 հազար 500 հոգուց ՌԴ միգրացիոն ծառայությունն ինչ փաստաթղթեր կպահանջի եւ արդյոք թույլ կտա՞ նրանց մուտքը երկիր:

Ժողովրդագիր, միգրացիայի հարցերում մասնագիտացած փորձագետ Ռուբեն Եգանյանը վերապահումով է մոտենում ՀՀ միգրացիոն ծառայության արձանագրած արդյունքներին։ Նա ասում է, որ դրանք առավելագույնն են միգրացիայի վարչության կարողությունների շրջանակներում։ Բայց «սեւ ցուցակում» հայտնված հայերի հարցն արմատական լուծում է պահանջում, որը, սակայն, չկա։ «Իրականում, ոչ մի բարենպաստ փոփոխություն ապօրինի միգրանտների կյանքում չի լինում։ Օրինակ, վերջերս օրինագիծ է ստորագրվել ՌԴ նախագահի կողմից, որ մարդիկ պետք է աշխատեն ըստ իրենց մասնագիտության, հակառակ դեպքում նրանց աշխատանքի վերցրած գործատուները կարող են տուգանվել խոշոր չափերի։ Ի՞նչ նպատակ ունի այս օրինագիծը, եթե նախապես հայտնի է, որ այն չի կարող կիրառվել»,- հարցնում է փորձագետը՝ շեշտելով, որ դրսում աշխատանք փնտրողների մեծ մասն աշխատում է ոչ իր մասնագիտությամբ կամ մեկ մասնագիտության գծով դիպլոմ է ստացել, սակայն կյանքի ընթացքում փոխել է մասնագիտացումը։ «Իրականում Ռուսաստանի իշխանությունները միգրանտներին ավելի կախյալ դարձնելու, ժամանակ առ ժամանակ նեղելու, թակարդը գցելու քաղաքականություն են վարում։ Ի վերջո, եթե համարել են, որ Հայաստանը մտել է Մաքսային միություն, ապա պետք է արգելանքի տակ գտնվող քաղաքացիների վերաբերյալ հայտարարվեր ամնիստիա՝ համաներում, պայմանով, որ, ասենք, մեկ տարվա ընթացքում նրանք որեւէ խախտում չպետք է կատարեն»։ Եթե սա չի արվում, ապա սկսում ենք վերապահումներ ունենալ Մաքսային միության հարցում, մտածել, թե արդյոք լիարժեք անդա՞մ ենք այդ միության, եւ, առհասարակ, պե՞տք է մեզ այն արդյոք, թե ոչ:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031