Լրահոս
Օրվա լրահոսը

Սեռական ոտնձգություն չի եղել, անչափահասը բարի կամք է դրսեւորել

Հուլիս 09,2015 13:30

Անցյալ տարվա դեկտեմբերի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 138 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Նշյալ հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Ըստ քրեական գործի նյութերի, անցյալ տարվա դեկտեմբերի 16-ին անչափահաս Սլավիկ Ս.-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, օգտվելով Մերի Գ.-ի դեռահաս եւ անօգնական լինելու վիճակից, զրկված լինելով իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից, Մերի Գ.-ի կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:

Նախաքննության փուլում, ըստ պաշտպանական կողմի փաստաբան Թամարա Բաղդասարյանի, ի սկզբանե բավական հետաքրքիր իրավական իրավիճակ էր ստեղծվել:
Պաշտպանական կողմը ընտրել էր այնպիսի մարտավարություն, համաձայն որի՝ հանցակազմ առկա չէ:

Պաշտպանական կողմը հղում էր կատարել երկուսի ցուցմունքներին, երկուստեք ցուցմունքներ էին տվել, որ տեղի ունեցածը եղել է փոխադարձ համաձայնությամբ:
Անցկացվել էին մի շարք փորձաքննություններ:

Համաձայն այդ փորձաքննությունների՝ երկու անգամ դատահոգեբուժական, դատահոգեբանական, հաստատվեց այն հանգամանքը, որ աղջնակի հոգեկան վիճակը, անհատական, հոգեբանական, ինտելեկտուալ առանձնահատկություններով հանդերձ, մտավոր զարգացվածության աստիճանով պայմանավորված, ենթադրել է տալիս, որ նա կարող էր հասկանալ իր նկատմամբ կատարվող գործողությունների բնույթը, նշանակության մասին, ինչպես նաեւ զրկված չի եղել Սլավիկ Ս.-ին դիմադրություն ցույց տալու հնարավորությունից:

Նշված եզրակացությամբ հաստատվել էր, որ «տուժողը» չի գտնվել անօգնական վիճակում:

Երեկ «Առավոտը» տեղեկացավ, որ քրեական գործի վարույթը կարճվել է:

«Առավոտ» օրաթերթ
08.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031