Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների գործից առանձնացված մասով

Հուլիս 09,2015 13:00

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի վարույթում է գտնվում Արամ Մարտիրոսյանի դեմ հարուցված քրեական գործը:

Նա աշխատել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ապահովության պետական ծառայությունում, որպես Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորքի տարածքային բաժնի պետ:

Ըստ մեղադրանքի, նա հանդիսանալով մշտապես կազմակերպչական-տնօրինչական եւ վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ եւ օժտված լինելով ծառայության տարածքային բաժնի կանոնադրությամբ նախատեսված կենսաթոշակների եւ սոցիալական այլ ծրագրերով վճարների նշանակման, վերահաշվարկման, վճարային ցուցակների կազմման գործընթացը ղեկավարելու եւ վերահսկելու լիազորություններով, 2009-2010թթ. ընթացքում օգտագործելով իր պաշտոնական դիրքը, Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների հետ կազմակերպված խմբով պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 64.078.853 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաեւ կատարել պաշտոնական կեղծիք:

«Առավոտ» օրաթերթ
08.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031