Ինչպես արդեն այսօր տեղեկացրել էինք Երեւանում մեկնարկել է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ՝ «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» վերտառությամբ համաժողովը: Հայաստանում են այս օրերին լինելու եւ իրենց զեկույցները ներկայացնելու տարբեր վայրերից ժամանած ցեղասպանագետներ: Իսկ մինչ այդ ՝այսօր Ամերիկյան համալսարանում հրապարակային ներկայացվեցին այս տարվա համաժողովի ընկերակցության խորհրդի մարմնի, գործադիր մարմնի անդամների եւ նոր նախագահի ընտրությունների արդյունքները:
Ընտրության արդյունքներով՝ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախագահ նշանակվեց Էնդրյու Վուլֆերդը, որը նկատեց, որ համաժողովի կազմակերպչական աշխատանքները բարձր մակարդակի վրա են, շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին եւ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանին. «Կարծում եմ, որ մի օր կարող ենք առաջարկել, որ նրանք դառնան Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ, քանի որ հրաշալի կազմակերպչական ունակություններ ունեն»:
Նոր նախագահը նաեւ իր խոսքում հիացմունք արտահայտեց Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ, նշեց. «Հայաստանը միշտ էլ եղել է հաճելի միջավայր գիտնականների համար, որտեղ միշտ գերիշխել են գիտականությունն ու փոխըմբռնումը»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ