Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բեգլարյան. «Լավ չէ, երբ ժողովուրդը իշխանությանը միտինգով է պարտադրում կատարել իր կամքը»

Հուլիս 08,2015 21:01

Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, նոյեմբերյանցի գրող Սամվել Բեգլարյանին հարցրինք, թե ինչո՞ւ Տավուշի մարզի բնակիչներն ակտիվ չեն էլէկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաներին եւ ինչքանո՞վ է հիմնավորված այդ թանկացումը:

Նա ասաց. «Այն, ինչ կատարվում է Երեւանում՝ Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում, բնականաբար,իր անդրադարձն ունի Տավուշում, պարտադիր չէ, որ տավուշցիներն էլ այստեղ միտինգ անեն,մասնակիցներ, հավանաբար կան, եւ բնական է, որ կլինեն, որովհետեւ լույսի թանկացումը չի վերաբերում միայն Երեւանին, այլ վերաբերում է նաեւ Տավուշին եւ տավուշցիներին: Էներգիա մատակարարողի կողմից թանկացման հարցը բարձրացնելը ժամանակավրեպ է, քանի որ, եթե էներգամատակարարն ուզում է ձեռնարկել որեւէ քայլ, պետք է դրանից առաջ կատարի նախապատրաստական աշխատանքներ: Ժողովրդին ինչո՞ւ է այդքան զայրացնում էլեկտրաէներգիայի թանկացումը, որովհետեւ պատճառաբանված, հիմնավորված չէ, որովհետեւ մարդիկ տեսնում են, որ այն մյուս ծայրին ծայրահեղ ճոխություն եւ առատություն է՝ բարձր աշխատավարձերով, հրաշալի պայմաններով, իսկ մյուս կողքին արդեն իսկ գնում են եւս մի բեռի տակ մտնելու: Եթե խնդիրը լիներ միայն էլէկտրաէներգիայի թանկացումը, ապա կարելի էր տանել: Մեր ժողովուրդը արդեն իսկ հասկանում է, որ էլէկտրաէներգիայի թանկացումը իր հետ պետք է բերի զուգահեռներ, ածանցյալներ, եւ դժվարանալու է ժողովրդի ապրելակերպը:

Շատ ցավալի, տխուր իրավիճակ է , երբ ժողովուրդը եւ իշխանությունները իրար հետ փոխաբերվում են միտինգների միջոցով: Կարծում եմ, որ կան փոխըմբռնման, հասկանալու այլ ձեւեր: Լավ բան չէ, երբ ժողովուրդը իր իշխանությանը միտինգով է պարտադրում կատարել իր կամքը: Շատ վատ է, երբ իշխանությունները եւ մատակարարները ուզում են կատարել մի գործողություն՝ առանց ժողովրդի կամքը նշույլ անգամ հաշվի առնելու: Սա շատ տխուր, շատ ծայրահեղ վիճակ է: Շատ վատ է, երբ ամենալուսառատ, ամենապայծառ՝

(եւ մտքով, եւ արեւով, եւ էներգիայի քանակով) երկրում լույսի խնդիր է դրված: Հարցն այն է, երբ իշխանությունը եւ ժողովուրդը վաղը նորից պետք է գնան ընտրությունների, իշխանությունները պետք է դիմեն այս  ժողովրդին, այսպիսի ծայրահեղ միջոցով են իրար հասկանում: Եվ վախենամ,թե այս լույսի խնդիրը հանկարծ խավար ու մթություն չդառնա երկրիս ու ժողովրդիս համար: Իմ անհանգստությունը , որպես գրող եւ մտավորական, սա է: Խնդիր չէ՝ 7 կամ 17 դրամ, երեւույթն է ահավոր: Կարծես թե ինչ-որ քարի, անտառի, երկնքի համար են որոշում կայացնում, ոչ թե՝ այս չարչարվող, աշխատավոր ժողովրդի համար:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Չհասկացայ – արդեօք հրասայլներով կամ հրթիռներով պիտի պարտադրէ իր կամքը։
    Միակ ճանապարհը միթինկն է։ ան ալ եթէ ծեծվրտուքով եւ բանտարկութիւններով չվերջանայ։
    Հաճիս մի բան ասա որ կուտ ունենայ։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031