Այսօր Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցող Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովի ժամանակ Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը դիմելով ՀՀ նախագահին եւ ներկաներին՝ ասաց, որ ուրախալի լուր ունի հայտնելու:
Նա ասաց, որ արդեն տեւական ժամանակ է ՝ ամեն օր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ են այցելում թուրքեր, օրվա մեջ մի քանի հոգի: «Այսօր էլ չորս թուրք է այցելել»,- ասաց նա, եւ ուրախալի համարեց, որ ազգերը հետաքրքրված են իրենց պատմությամբ:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ