Ֆրանսիան, Շվեյցարիան եւ Հայաստանը հրաժարվել են մասնակցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին ներկայացված հակառուսական բանաձեւի քվեարկությանը: Նրանք այդ քայլը պայմանավորել են հանդիպմանը ռուսական պատվիրակության բացակայությամբ: Այս մասին հաղորդել է ռուսական «TASS» գործակալությունը:
Խոսքը Կանադայի եւ Ուկրաինայի կողմից առաջարկվող համար 15 բանաձեւն է: «Ռուսաստանի Դաշնության կողմից ԵԱՀԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունների եւ միջազգային նորմերի ակնհայտ, կոպիտ եւ չուղղված խախտումներ շարունակության մասին» անունը ստացած բանաձեւում քննարկվում է Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները:
Ֆրանսիայի պատվիրակությունը հայտարարել է, որ իրավիճակը պետք է կարգավորվի երկխոսության միջոցով, սակայն պետք է ներկա լինեն երկու կողմերը: Այս դիրքորոշմանը միացել են նաեւ Հայաստանի ու Շվեյցարիայի պատվիրակությունները:
Իտալիայի պատվիրակությունը հայտարարել է, որ չի կարելի ծրագիրը քննարկել առանց մեղադրյալին արդարանալու հնարավորություն տալու: «Ռուսաստանի բացակայությամբ այդպիսի գործողությունների իրականացումը գրեթե մերժում են Արեւմուտքում ժողովրդավարության առկայությունը»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ