Ազատության հրապարակում հացադուլ սկսած Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը վստահ է, որ հացադուլն ինքնանպատակ չի լինելու ու այն կոնկրետ խնդիր է լուծելու:
Նա հիշեցրեց, որ իր հացադուլը բողոք է ոչ թե իշխանություններին ուղղված, այլ` ժողովրդին եւ նպատակ ունի դրանով համախմբել քաղաքացիներին ու պայքարել միասին. «Իմ կոչն է, որ գան այստեղ, միասին կարողանանք այս վիճակից դուրս գալ, հակառակ դեպքում նորանոր հիասթափություններ են լինելու: Հոսանքի թանկացման արդյունքում ունենալու ենք արտագաղթի նոր ալիք, այն բերելու է մյուս ապրանքների թանկացմանը: Հիմա շատ կարեւոր պահ է, որ չհիասթափվենք, մեկս մյուսից չնեղանանք: Իշխանությունները կոնկրետ զիջումների կգնան այն ժամանակ, երբ իրենց դիմաց լինի քաղաքացիական անհնազանդություն»:
Նա ակնարկում է, որ քաղաքացիները վաղը նախատեսված հանրահավաքին կգան ու կմասնակցեն որոշումների կայացմանը ու մեկ քայլ առաջ ակցիան կիրականացնեն:
«Մենք չենք գնալու բախումների, եթե գնայինք, դա կանեինք Բաղրամյան փողոցում, մենք ցույց տվեցինք՝ ինչպես է լինում խաղաղ ցույցը»,- ասաց Դավիթ Սանասարյանը:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ