Երևանի արտաքին տեսքի բարելավման աշխատանքների շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջանների փողոցներում, այգիներում ու պուրակներում պարբերաբար ավելանում է «Երևան» ձուլվածքով նոր նստարանների և աղբամանների թիվը:
Ապրիլի 4-ից մինչև հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում տեղադրվել է թվով 478 նստարան և 562 աղբաման:
Ծրագրով նախատեսվում է տեղադրել 550 նստարան և 600 աղբաման: Զուգահեռաբար նորոգվել է նախկինում տեղադրված 360 նստարան:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Կարդացեք նաև